From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր հարսանիք (ֆր.՝ Noces rouges) 2012 թվականի վավերագրական ֆիլմ՝ նկարահանված Լիդա Չանի և Գիյեմ Սուոնի կողմից։ Այն ներկայացնում է հարկադիր ամուսնության զոհերին՝ կարմիր կհմերների ռեժիմի տակ։
Երկիր | Կամբոջա Ֆրանսիա |
---|---|
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] |
Թվական | 2012 և նոյեմբերի 16, 2012 |
Լեզու | քմերերեն |
Ռեժիսոր | Լիդա Չան[1] և Գիյոմ Սուոն[1] |
Պրոդյուսեր | Ռիթհի Պան |
Օպերատոր | Լիդա Չան և Գիյոմ Սուոն |
Մոնտաժ | Գիյոմ Սուոն |
Կինոընկերություն | Women Make Movies և Բոփհանա կենտրոն |
Տևողություն | 58 ± 1 րոպե |
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին Ամստերդամի վավերագրական ֆիլմի միջազգային փառատոնին (IDFA) և արժանացել է «Միջին տևողության ամենալավ վավերագրական ֆիլմ» մրցանակին։
«Կարմիր հարսանիքը» մի փրկվածի մասին պատմություն է, որն իր մարդկայնությունը հակադրում է գաղափարախոսությանը և այն համակարգին, որը կոչնչացներ մարդկանց, ինչպիսին նա էր։ 1975-1979 թվականներին ամենաքիչը 250 000 կամբոջացի կանանց կարմիր կհմերները հարկադրաբար ամուսնացրել են։ Սոչանը նրանցից մեկն էր։ 16 տարեկանում նա ստիպված ամուսնանում է զինվորի հետ, որն իրեն բռնաբարել էր։ 30 տարվա լռությունից հետո Սոչանը որոշում է իր դեպքը բարձրաձայնել Կամբոջայի դատարանի արտկարգ պալատում[2]։
«Կարմիր հարանիքը» կամբոջաֆրանսիական համատեղ ֆիլմ է՝ արտադրված Րիթի Փանհի կողմից՝ «Բոֆանա» արտադրության, Բոֆանա կենտրոնի և «Տիպասա» արտադրության միջոցով։ Այն արտադրվել է «GIZ»-ի, «Alter-ciné» ֆոնդի, «Fonds francophone de production audiovisuelle du Sud»-ի, «IDFA» ֆոնդի աջակցությամբ[փա՞ստ]: «Կարմիր հարսանիքը» կարմիր կհմերների ռեժիմյան հարկադիր ամուսնությունների և բռնաբարությունների զոհերի մասին առաջին ֆիլմն է[3]։ Լիդա Չանի և Գիյեմ Սուոնի ուսումնասիրությունները սկսվել են 2010 թվականին, երբ հարկադիր ամուսնությունները որակավորված էին որպես հանցագործություններ։ Ֆիլմը նկարահանվել է Կամբոջայի Պուրսատ նահանգում 2010-12 թվականներին[փա՞ստ]:
Ֆիլմը Կամբոջայում արժանացել է քննադատների և հասարակության միջազգային ճանաչմանը[3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15] :
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.