ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Լյուդվիգ Էնգել (գերմ.՝ Johann Carl Ludwig Engel, հուլիսի 3, 1778[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3][4] - մայիսի 4, 1840[1][2] կամ մայիսի 14, 1840[3][5], Հելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն, Ֆինլանդիա[6]), գերմանական ծագմամբ ֆինն ճարտարապետ, որը Հելսինկի քաղաքին հաղորդել է նրա բնորոշ տեսքը՝ դասական ոճով։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կարլ Լյուդվիգ Էնգել | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Johann Carl Ludwig Engel |
Ծնվել է | հուլիսի 3, 1778[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3][4] |
Մահացել է | մայիսի 4, 1840[1][2] (61 տարեկան) կամ մայիսի 14, 1840[3][5] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Հելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն, Ֆինլանդիա[6] |
Ոճ(եր) | կլասիցիզմ |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Ուշագրավ աշխատանքներ | Oulu Cathedral?, Pyhän Kolminaisuuden kirkko?, St. John Church in Hamina?, Helsinki Old Church? և Senate Square? |
Պարգևներ | |
Carl Ludvig Engel Վիքիպահեստում |
Կարլ Լյուդվիգ Էնգելը Բեռլինի բնակիչ էր[7]։ 1809 թվականից աշխատել է Ռուսական կայսրությունում, սկզբում Ռեվելում, ապա 1815 թվականին տեղափոխվել է Հելսինկի։ Նրա նախագծերով այնտեղ կառուցվել է համալսարանի շենքը (1832), պաշտոնատունը (այժմ `նախագահական պալատ) և Սուրբ Նիկոլայի փառահեղ տաճարը[8]։
Ֆինլանդիայի մայրաքաղաքի սահմաններից դուրս Էնգելի ծրագրով կառուցվել են լյութերական եկեղեցի Խամինա քաղաքում, Յակաիմա ծխի Լյութերական եկեղեցին, Սուիստամոյի Սուրբ Նիկոլայի ուղղափառ եկեղեցին և ախոռի շենքը (այժմ այնտեղ տեղակայված է գոլֆի ակումբ) Վիուրուլ տարածքում, Հալիկկո և Սալո (Ֆինլանդիա) քաղաքների շրջակայքում, Պորի մունիցիպալիտետի շենքը , Տալլինի երաժշտության սրահը (փողոց Ուուս, 16) Կաուլբարսա պալատ (Կոհտու 8) և այլ շինություններ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.