Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բարոն Կարլ Դրեզ (գերմ.՝ Karl Drais, ամբողջական անունը՝ Կարլ Վիլհելմ Լյուդվիգ Ֆրիդրիխ ֆոն Դրեզ ֆոն Զաուերբրոն, գերմ.՝ Karl Wilhelm Ludwig Friedrich von Drais von Sauerbronn, ապրիլի 29, 1785[1][2][3][…], Կարլսրուե, Margraviate of Baden[4] - դեկտեմբերի 10, 1851[1][2][5], Կարլսրուե, Գերմանական միություն, Գերմանիա[4]), գերմանացի գյուտարար։ Նրան են պատկանում հեծանիվի[6][7][8], գրամեքենայի[6], մսաղացի[9] գյուտերը։
Կարլ Դրեզ գերմ.՝ Karl Drais | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1785[1][2][3][…] |
Ծննդավայր | Կարլսրուե, Margraviate of Baden[4] |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1851[1][2][5] (66 տարեկան) |
Մահվան վայր | Կարլսրուե, Գերմանական միություն, Գերմանիա[4] |
Գերեզման | Hauptfriedhof Karlsruhe և Alter Friedhof |
Քաղաքացիություն | Բադենի Մեծ Դքսություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան |
Մասնագիտություն | գյուտարար, forester, դիզայներ և land surveyor |
Ծնողներ | հայր՝ Karl Wilhelm Ludwig Friedrich Drais von Sauerbronn? |
Karl Drais Վիքիպահեստում |
Կարլ Դրեզը ծնվել է 1785 թվականի ապրիլի 29-ին Բադենի մեծ դքսության մայրաքաղաք Կարլսրուեում։ Նրա ծնողները՝ բարոն Կարլ Վիլհելմ Ֆրիդրիխ Լյուդվիգ Դրեզը և բարոնուհի Քրիստինա Մարգարիտա դե Կալենտալալը՝ մեծ կարողություն չունեին, չնայած որ հայրը դատարանի խորհրդական էր։ Նրա կնքահայրը` Բադենի մեծ դուքս Կարլ Ֆրիդրիխն էր։
Երիտասարդ Կարլը ուսումը սկսել է հայրենի քաղաքում, այնուհետև շարունակել՝ Պֆորցհայմի ջրային և անտառային կառավարման մասնավոր դպրոցում։ 1803-1805 թվականներին Հեյդելբերգի համալսարանում ուսումնասիրել է մաթեմատիկա, ֆիզիկա և ճարտարապետություն։ Ուսումնառությունից հետո նա աշխատանքի է անցել Բադենի մեծ դքսության ջրային և անտառային ընկերությունում։ 1811 թվականին մեկնել է Մանհայմ՝ ծնողների մոտ, որտեղ հայրն արդարադատության բարձրագույն դատարանի նախագահ էր նշանակվել։ Հենց այս ժամանակաշրջանից էլ սկսել է զբաղվել գյուտարարությամբ։ 1813-1814 թվականներին կոնգրեսին է ներկայացրել իր ստեղծած երկու մեքենաներից մեկը։ Այն ուներ չորս անիվ և աշխատում էր մարդու կողմից ուժ կիրառելու շնորհիվ։
1817 թվականի հունիսի 12-ին Կարլ Դրեզը, 33 տարեկանում, իր ստեղծած «քայլող մեքենայով» Մանհայմից մեկնեց Շվեցինգեն` 14,4 կիլոմետրն անցնելով մեկ ժամից քիչ ավել ժամանակահատվածում։ Այն ուներ երկու անիվ և նստատեղ։ Առջևի անիվն ապահովում էր շարժման ուղղությունը։ Այս գյուտը ֆինանսական մեծ հաջողություն չբերեց։ Բադենի Մեծ Դուքս Կարլ Ֆրիդրիխի աջակցությաբ, այս գյուտի համար Դրեզը ստացավ մեխանիկայի պրոֆեսորի կոչում, 10 տարվա անդորրագիր և կենսաթոշակ։
Կարլ Դրեզի վերջին տարիներն այնքան էլ նպաստավոր չէին ֆինանսական տեսակետից։ 1849 թվականի հեղափոխության պատճառով զրկվել էր կենսաթոշակից։ Կարլ Դրեզը մահացել է 1851 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Կարլսրուեում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.