Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կարլ-Էնթոնի Թաունս կրտսեր (անգլ.՝ Karl-Anthony Towns Jr., ծնվ.՝ նոյեմբերի 15, 1995), դոմինիկյան արմատներով ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում։
Կարլ-Էնթոնի Թաունս Karl-Anthony Towns | ||
Թաունսը Կենտուկիի համալսարանային թիմի կազմում (2014) | ||
Ակումբ | Մինեսոտա Թիմբերվուլվզ | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական | |
Համար | № 32 | |
Ի ծնե տրված անունը | Կարլ-Էնթոնի Թաունս կրտսեր Karl-Anthony Towns Jr. | |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 15, 1995 (28 տարեկան) | |
Ծննդավայր | Փիսքեթուեյ, Նյու Ջերսի, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,11 մ | |
Քաշ | 113 կգ | |
Դպրոց | Սենթ Ջոզեֆ (Մետուչեն, Նյու Ջերսի) | |
համալսարան | Կենտուկի (2014–2015) | |
Դրաֆթի տարի | 2015 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | |
Կարիերայի պատմություն | ||
Մինեսոտա Թիմբերվուլվզ (2015-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ծնվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Փիսքեթուեյ բնակավայրում՝ աֆրոամերիկացի հոր և դոմինիկուհի մոր ընտանիքում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ուսանողական առաջնության շրջանակներում մեկ մրցաշրջան հանդես է եկել Կենտուկիի համալսարանի բասկետբոլային թիմում։ Ընտրվել է NBA-ի 2015 թվականի դրաֆթի առաջին իսկ ընտրությամբ՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից՝ դառնալով շուրջ 70 տարվա ընթացքում առաջին համարի ներքո ընտրված լատինամերիկացին[1]։ 2015-16 մրցաշրջանի ավարտին ճանաչվել է տարվա նորեկ։
16 տարեկան հասակում ընդգրկվել է Դոմինիկյան Հանրապետության բասկետբոլային հավաքականում, սակայն չորակավորվելու պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.