From Wikipedia, the free encyclopedia
Կապիտալիզմ, տնտեսաքաղաքական համակարգ, որում արտադրության միջոցները հանդիսանում են մասնավոր սեփականություն, իսկ արտադրության և սպառման գները հիմնված են ազատ շուկայական համակարգի վրա․ ձեռնարկություններն արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ շուկան կարգավորվում է պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ։ Տնտեսագետները հաճախ կապիտալիզմը ներկայացնում են ազատ շուկայական համակարգ, որը կառավարվում է մրցակցությամբ։ Կապիտալիզմի երկար պատմություն ունեցեող արևմտյան պետություններում գործող տնտեսական համակարգերը համարվում են ազատ մրցակցության և պետական վերահսկողության խառնուրդ[1][2]։ Կապիտալիզմի հիմնական հատկանիշներն են համարվում կապիտալի կուտակումը, մրցակցային շուկաների և գնային համակարգի առկայությունը, մասնավոր սեփականության և սեփականության իրավունքի ճանաչումը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.