Կայսերական ռազմական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կայսերական ռազմական թանգարան (անգլ.՝ Imperial War Museum), լոնդոնյան թանգարան։ Նրա հավաքածուն ներառում է ռազմական տեխնիկա, զենք, պատերազմական տարիների իրեր, ունի հասարակական գրադարան, լուսանկարչական արխիվ, արվեստի հավաքածու, որը նվիրված է XX դարին սկսած պատերազմներին ու ռազմական գործողություններին, որոնք ընթացել են Միացյալ թագավորությունում (ԱՄՆ) և Բրիտանական կայսրությունում (Անգլիա)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կայսերական ռազմական թանգարան | |
---|---|
Տեսակ | ռազմական թանգարան և ազգային թանգարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Սաութուրք |
Կազմված է | Imperial War Museum Archives? |
Մասն է | Imperial War Museums? |
Հասցե | Lambeth Road |
Հիմնադրվել է | 1917[2] |
Հիմնադիր | Alfred Mond, 1st Baron Melchett?[3] |
Այցելուներ | 320 542 մարդ (2021)[4] |
Տնօրեն | Դայան Լիս |
Կայք | iwm.org.uk(անգլ.) և iwm.org.uk/visits/iwm-london(անգլ.) |
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1917 թվականի գարնանը, Բրիտանական կառավարությունը որոշում է ստեղծել Ազգային պատերազմի թանգարան և սկսել է հավաքագրել ցուցանմուշներ ցուցահանդեսի համար։ Հատուկ ստեղծված հանձնաժողովը սկսել է հավաքել նյութեր։ 1917 թվականի դեկտեմբերին թանգարանը ստացել է «Կայսերական ռազմական թանգարան» անվանումը։ Թանգարանը բացվել է Ջորջ 5-ի Բյուրեղապակյա պալատում, 1920 թվականի հունիս 9-ին։ 1924 թվականին թանգարանը տեղափոխվում է Քենսինգթոն քաղաքի կայսերական ինստիտուտի հարավային շենք։ Այս շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, այլ թանգարանների կողքին։ Թանգարանը սկսեց նյութերը հավաքել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, քանի որ այն դարձել էր ռմբակոծությունների թիրախ և հավաքածուն մեծապես վնասվել էր։ 1939, 1940 թվականներին թանգարանը փակվում է և բացվում միայն 1946 թվականին։ Մինչ օրս թանգարանը ունի ռազմական տեխնիկայի մեծ հավաքածու, որոնք պահպանվել են Առաջին աշխարհամարտի տարիներից։ Թանգարանի նպատակն է ոչ միայն ցույց տալ այցելուներին զենք և ռազմական տեխնիկա, այլև տալ մարդկանց մասին տեղեկություններ ժամանակակից պատերազմի և դրա ազդեցությունը անհատի և հասարակության վրա։ Թանգարանի մուտքը անվճար է, այն բաց է ժամը 10։00-ից 18։00-ն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.