Կամնիկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կամնիկ (սլովեներեն՝ Kamnik, գերմ.՝ Stein[1] կամ Stein in Oberkrain), քաղաք Սլովենիայի հյուսիսային մասում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Սլովենիայի հնագույն քաղաքներից մեկը[2]։ Ընկած է Կամնիկյան Ալպերի ստորոտին, Կամնիշկա Բիստրիցա (Kamniška Bistrica) և Նևլիցա (Nevljica) գետերի ափին։ Սննդի արդյունաբերության կենտրոն է։ Հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով. հին քաղաքամասը՝ միջնադարյան բազմաթիվ կառույցներով, մասամբ պահպանվել է։ Հիշարժան են հատկապես երեք ամրոցները՝ Մալի, Ստարի, Զապրիցե անվանումներով, բարոկկո ոճով կառուցված եկեղեցին, ֆրանցիսկյան և ուրսուլյան վանքերը...
Բնակավայր | ||
---|---|---|
Կամնիկ | ||
սլովեն.՝ Kamnik | ||
Երկիր | Սլովենիա | |
Համայնք | Municipality of Kamnik? | |
Մակերես | 9,1 կմ² | |
ԲԾՄ | 380,5 մետր | |
Պաշտոնական լեզու | սլովեներեն | |
Բնակչություն | ▲13 800 մարդ (հունվարի 1, 2023) | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 01 | |
Փոստային դասիչ | 1240 | |
Պաշտոնական կայք | kamnik.si | |
| ||
2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 13 768[3]։
Արդեն իսկ XII դարում Կրամնիկը, իր շուրջբոլորը բարձրացած հզոր պարսպով և լեռան լանջին թառած ամրոցով, Կրաինա անվանվող երկրամասի ամենաազդեցիկ քաղաքն էր։ Սակայն XIII դարից առաջնությունն անցել է Լյուբլյանային։ Կամնիկում միջին դարերում զարգացել էին դաբնությունը, մեխերի, կաշվի, մորթեղենի արտադրությունը։ Բացի այդ, բնակավայրը դարձել էր սլովենյան մեղվաբուծության կենտրոնը. այստեղ պահում էին «կրաինյան ցեղի» (Аpis mellifera carnica) մեղուներ, որ ժամանակին Արևելյան Ալպերում բազմացրել են հինհռոմեացիները։
Notable people that were born or lived in Kamnik include:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.