From Wikipedia, the free encyclopedia
Խուաննա I Խելահեղ (իսպ.՝ Juana I la Loca, Խուաննա Խելակորույս, նոյեմբերի 6, 1479[1][2][3][…], Տոլեդո, Իսպանիա[2] - ապրիլի 12, 1555[1][2][4], Տորդեսիլյաս, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[2]), կաստիլիայի թագուհին 1504 թվականի նոյեմբերի 27-ից մինչև իր մահը 1555 թվականին։ Դուքս Ֆիլիպ Գեղեցիկի կինը, նրա մահից հետո, ինչպես համարվում է, խելագարվել էր և ուղարկվել վանք, և նրա փոխարեն կառավարում էին նրա հայրն ու ավագ որդին։
Խուանա I | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 6, 1479[1][2][3][…] |
Ծննդավայր | Տոլեդո, Իսպանիա[2] |
Վախճանի օր | ապրիլի 12, 1555[1][2][4] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Տորդեսիլյաս, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[2] |
Թաղված | Գրանադայի թագավորական մատուռ[5] |
Դինաստիա | Տրաստամարա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Հայր | Ֆերդինանդ II Արագոնացի[6] |
Մայր | Իզաբելլա I[6] |
Ամուսին | Ֆիլիպ I[6] |
Զավակներ | Էլեոնորա Հաբսբուրգ[6], Կառլոս V կայսր[6], Իզաբելլա Հաբսբուրգ, Ֆերդինանդ I[6], Մարիա Ավստրիացի, Եկատերինա Ավստրիացի և Rietje Koane? |
Խուաննան կաթոլիկ միապետների՝ Ֆերդինանտ II Արագոնսեցու և Իզաբելա Կաթոլիկացու դուստրն է, որոնց ամուսնությունը փաստացի քայքայված Իսպանիայի միավորման սկիզբն է։
Չնայած այն հանգամանքին, որ Ֆերդինանդը և Իզաբելլան ունեցել են հինգ փրկված երեխաներ միացյալ թագի ժառանգի իրավիճակը մնում էր կրիտիկական։ Նախ, նրանցից տղա էր միայն մեկը' Խուանը Աստուրացին, մնացած 4 եղել են Խուանի քույրերը։ Նրանցից մեկը Եկատերինա Կատալինան քաղաքական նպատակներով ամուսնասվել է Հենրի VIII Անգլյացին. Երկուսը՝ (Իզաբելլա Ավստրացին և Մարիա Արագոնացին) հերթով դարձան պորտուգալական թագավոր Մանուել I-ի առաջին և երկրորդ կանայք։
Հաջորդ տարի (1497) անսպասելիորեն մահացել է իր եղբայրը Խուան Ավստարացին։ Առաջացավ վանական միասնության վտանգ. Դրանից հետո ժառանգորդն է ընտրվել ծերությամբ հաջորդ արքայադուստրը՝ Իզաբելլա Ավստրացին։ Բայց 1498 թվականին նա մահացել է ծննդաբերության ժամանակ։ Նրա երեխան՝ Միգելը (Miguel), կարճ ժամանակ եղել է 3 թագերի ժառանգորդը՝ հայրական պորտուգալիայի և երկու իսպանականներին, բայց երեխան մահացել է 1500 թվականին[7]։ Հաջորդը՝ Խուանն էր։
Քանի որ նրա ամուսնությունը սկսել է պտուղներ տալ (1500-ին նա ծննդաբերել է արդեն երկու երեխաների, այդ թվում ' մեկ տղա), դա երաշխավորել է թագաժառանգության որոշակի կայունություն։ Բայց երբ 1502 թվականին Խուան ամուսնու հետ մեկնել է Իսպանիա, իր հոլանդական ունեցվածքի պատճառով, թագուհի Իզաբելլան, նրա մայրը, համոզվեց, որ դստեր անկայուն հոգեկան վիճակի մասին լուրերը ճիշտ են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.