From Wikipedia, the free encyclopedia
Խորաքանդակ (ֆր.՝ bas-relief — ցածր ռելիեֆ), քանդակագործության տեսակ։ Հարթությունից (կամ մակերեսից) խոր ընկած քանդակապատկեր։ Խորաքանդակը (այսպես կոչված՝ կոյլանոգլիֆ կամ «en creux» ռելիեֆը, այսինքն՝ հարթության վրա փորագրված ուրվապատկեր) կիրառվել է Հին Եգիպտոսի քանդակագործության մեջ, հին արևելյան և անտիկ գլիպտիկայում։
Խորաքանդակը ճարտարապետական կառույցների զարդարման տարածված ձև և բոլոր ժամանակների դեկորատիվ եղանակ, որն հայտնի է պալեոլիթի ժամանակներից. առաջին խորաքանդակները ժայռափոր պատկերներն էին[1]։ Խորաքանդակները նաև հաճախ տեղ են գտնում հուշարձանների պատվանդաններին, կոթողների, հուշատախտակներին, մետաղադրամներին, շքանշաններին և գեմմաներին։
Որպես ճարտարապետական դեկորի մի մաս խորաքանդակը կարող է զարդարել հենասյունները, ճակտոնները, եզրազարդերը, կամարները, խոյակները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.