From Wikipedia, the free encyclopedia
Խլոդվիգ III (ֆր.՝ Clovis III, մոտ 670 — մահ. 676 թվական), ֆրանկների թագավոր, կառավարել է 675 — 676 թվականներին, Մերովինգների հարստությունից։ Կառավարել է Ավստրազիաում։ «Խլոդվիգ» անունը ֆրանկներենից թարգմանած նշանակում է «Մենամարտերում հռչակված»
Խլոդվիգ III | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Ծննդյան օր | 670 |
Ծննդավայր | անհայտ |
Վախճանի օր | 676 |
Վախճանի վայր | անհայտ |
Դինաստիա | Մերովինգներ[1] |
Հայր | Chlothar III? |
Դարձել է Ավստրազիայի թագավոր ոչպես Խլոտար III-ի ոչ ամուսնական տղա։ Կան նաև տարբերակներ, որ նա կարող է լինել Տեոդորիխ III-ի կամ Խլոդվիգ II-ի տղան[2]։ Խլոդվիգը նստել է գահին փոքրիկ Դագոբերտ II-ի և մայորդոմ Վուլֆոալդի օգնությամբ։ Այդ ժամանակ Էբրոինը, Նեյստրիայի նախկին մայորդոմը, փախչեց վանքի փակումից և միացավ Խլոդվիգին։ Կարող է լինել այնպես, որ նա մտածում էր օգտագործել Խլոդվիգին Տեոդորիխ III-ի և Պիպին Գերիստալցկիի ինչպես Նեյստրիայում, այնպես էլ Բուրգունդիայում։ Թեպետ Էբրոինը չհասցրեց գահընկեց անել Տեոդորիխին և Պիպինին, սակայն վերջ ի վերջո նա կարողացավ վերադարձնել իր նախկին մայորդոմի պաշտոնը։ Խլոդվիգ մահացավ իր հռչակումից քիչ հետո, նա ոչինչ միայնակ չէր կատարում, լինելով խաղատիկնիկ հակամարտ կուսակցությունների ձեռքում։ Բացի դրանից, բացառված չէ, որ Խլոդվիգ III-ը ընդհանրապես Մերովինգ չի եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.