From Wikipedia, the free encyclopedia
Խլաթ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Վարչական կենտրոնը Խլաթ քաղաքն էր։ Խլաթը երբեմն հիշատակվում է որպես գավառ։
Գավառակ | |
---|---|
Խլաթ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Բիթլիսի գավառ |
Այլ անվանումներ | Ախլաթ, Իխլաթ, Խարաբեշիր, Խարապեշիր, Ղզլաթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 23 659[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1] |
Տեղաբնականուն | խլաթեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Խլաթի և Արծկեի գավառները միասին պատկանել են բզնունյանց նախարարությանը և կոչվել են Բզնունյանց գավառ։ Այս անվանումից էլ առաջացել է Բզնունյանց ծով անվանումը։
Խլաթի գավառակը գտնվում էր Վանա լճի հյուսիսարևելյան կողմում։ Գավառակի հյուսիսային սահմանը Սիփան լեռնագագաթն է, իսկ հարավային սահմանը Գրգուռը և Նեմրութը։
Գավառակը ջրառատ է, ունի հարուստ և բարեբեր հողեր։
Խլաթում կլիման բարեխառն է[2]։
1891 թվականին, ըստ Վ. Քինեի վիճակագրության, Խլաթի գավառակն ուներ 23 659 բնակիչ, որից 16 635 մուսուլմաններ, 6609՝ հայեր և 415՝ այլք։
Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում[2]։
Գավառակն հարուստ է սառն ու քաղցրահամ ջրերով, ունի շինարարական քարի հանքեր։
Գավառակի hայերն հիմնականում զբաղվում էին հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ, արհեստներով, լճափնյա գյուղերում՝ նաև նավավարությամբ[2]։
1872 թվականին ուներ 33 գյուղ՝ որից 17-ը քրդական, իսկ 16-ը հայկական էին։ 1909 թվականին ուներ 9 քրդաբնակ և 24 հայաբնակ գյուղ[1]։
Հայաբնակ խոշոր գյուղերը հետևյալն են.[2]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.