Լուստենաու
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լուստենաու (գերմ.՝ Lustenau), տոնավաճառային քաղաք (գերմ.՝ Gemeinde) Ավստրիայում՝ Ֆորառլբերգ նահանգի Դոռնբիռն շրջանում։ Գտնվում է Ալպյան տարածաշրջանում, Հռենոս գետի ափին։ Զբաղեցնում է 22,55 քառակուսի կիլոմետր տարածք։ Հարևանությամբ գտնվող Շվեյցարիայի հետ կապված է չորս կամուրջներով։ Բնակչության թվաքանակը 2016 թվականին եղել է 22.510[2], 2019-ին՝ 23.314[3]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լուստենաու | |||
գերմ.՝ Lustenau | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Dornbirn District? | ||
Մակերես | 22,26 կմ² | ||
ԲԾՄ | 404 մետր | ||
Բնակչություն | ▲23 579 մարդ (հունվարի 1, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 05577 | ||
Փոստային դասիչ | 6890 և 6893 | ||
Ավտոմոբիլային կոդ | DO | ||
Պաշտոնական կայք | lustenau.at(գերմ.) | ||
| |||
Լուստենաու անվանումը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հանդիպում է կարոլինգյան արքա Կառլ III-ի (գերմ.՝ Karl der Dicke, ֆր.՝ Charles le Gros) "Lustenauua curti regali" (նշանակում է «Լուստենաուի արքունի դատարան») փաստաթղթում, որը թվագրված է 887 թվականի հունվարի 24-ով։ 1830 թվականից բնակավայրը Ավստրիայի մաս է կազմել։ Գերմանական ռայխի տիրապետության տարիներին նրա բազմաթիվ բնակիչներ աքսորվել են, ուղարկվել համակենտրոնացման ճամբարներ, մահապատժի ենթարկվել[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռագործության, շյուղագործության, ժանեկագործության ավանդական արհեստներն ապահովել են Լուստենաուի տնտեսական բուռն աճն ու վերելքը[5]։
Արդեն երեսուն տարուց ավելի է, ինչ "Szene Lustenau" երիտասարդական մշակութային ընկերակցությունը յուրաքանչյուր ամառ Հռենոսի ափին կազմակերպում է Szene Openair բացօթյա փառատոն, որը խոշորագույն փառատոնն է Արևմտյան Ավստրիայում։ Ելույթներ են ունենում ինչես տեղացի, այնպես էլ արտասահմանյան երկրներից հրավիրված արտիստներ, իսկ Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտայնի տարբեր ծայրերից եկած հանդիսատեսների թիվն անցնում է տասը հազարից։ Փառատոնի կազմակերպմանն աջակցում են 450-ից ավելի կամավորներ[6]։
Ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը անց է կացվում սբ. Պողոս-Պետրոսի ծխական տոնավաճառը՝ Kilbi-ն, որն իր տեսակի մեջ խոշորագույնն է Ֆորառլբերգ երկրամասում։ Ծխական եկեղեցուն առընթեր հրապարակում բացվում ու գործում են շուրջ 160 շուկայական հարթակներ, որտեղ վաճառքի են հանվում ամենաբազմազան ապրանքներ։ Բացի այդ, քաղաքային հրապարակում գործարկվում է զվարճանքների ժամանակավոր զբոսայգի՝ ամերիկյան արագընթաց ոլորավայրէջքային գնացքներով (roller coasters, американские горки), կարուսելներով, խաղային հրաձգարաններով և այլն։ Տոնավաճառին նախորդող շաբաթ օրը կազմակերպվում է ճոխ, շքեղ երեկույթ՝ "Kilbifest"[7]:
Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1869 - 2011 թթ.[8].
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|---|---|
1869 | 3903 | — |
1880 | 4164 | +6.7% |
1890 | 5054 | +21.4% |
1900 | 5221 | +3.3% |
1910 | 6221 | +19.2% |
1923 | 8383 | +34.8% |
1934 | 8365 | −0.2% |
1939 | 8733 | +4.4% |
1951 | 10 292 | +17.9% |
1961 | 12 582 | +22.3% |
1971 | 15 451 | +22.8% |
1981 | 18 484 | +19.6% |
1991 | 19 709 | +6.6% |
2001 | 19 709 | +0.0% |
2011 | 21 184 | +7.5% |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.