From Wikipedia, the free encyclopedia
Լուիջի Քերուբինի (լրիվ անունը՝ Մարիա Լուիջի Կարլո Զենոբիո Սալվատորե Քերուբինի, իտալերեն՝ Maria Luigi Carlo Zenobio Salvatore Cherubini, սեպտեմբերի 14, 1760[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4] - մարտի 15, 1842[5][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), իտալական ծագմամբ ֆրանսիացի երգահան և երաժշտական տեսաբան։
Լուիջի Քերուբինի ֆր.՝ Luigi Cherubini | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1760[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[4] |
Մահացել է | մարտի 15, 1842[5][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Luigi Cherubini's tomb |
Քաղաքացիություն | Ֆրանսիա, Տոսկանայի Մեծ դքսություն և Միացյալ Թագավորություն |
Երկեր | Les Abencérages?, Մեդեա, Ave Maria?, Les deux journées, ou Le porteur de l'eau? և Requiem in C minor? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և երաժշտության տեսաբան |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Ամուսին | Anne-Cécile Cherubini? |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա[6] |
Luigi Cherubini Վիքիպահեստում |
Սովորել է Բոլոնիայում Ջուզեպպե Սարտիի մոտ, ստեղծագործել է մանկությունից, առաջին օպերան բեմադրել է 1778 թվականին՝ 18 տարեկան հասակում։ Քիչ անց Քերուբինին թողնում է Իտալիան՝ այլևս երբեք չվերադառնալով հայրենիք։ 1784-1786 թվականներին ապրում է Լոնդոնում՝ նշանակվելով արքունի երգահան, 1788 թվականին վերջնականապես հաստատվում է Փարիզում։ 1795 թվականին դառնում Փարիզի երաժշտանոցի դասախոս, 1816 թվականին՝ պրոֆեսոր, 1822 թվականին՝ տնօրեն։ Քերուբինիի մոտ ուսանել են Ֆրանսուա Օբերը, Ֆրոմենտալ Հալևին, նա ողջունել է երիտասարդ Մենդելսոնին։ Թաղված է Պեր-Լաշեզ գերեզմանատանը։
Քերուբինիի ստեղծագործություններից առանձնանում են՝ «Մեդեա» («Médée», 1797), «Երկու օր» («Les deux journées», 1800), «Անակրեոն կամ Վաղանցիկ սեր» («Anacreon, ou L'Amour fugitif», 1803) օպերաները։ Հայտնի է և հաճախ կատարվում է երգահանի «Ռեքվիեմը» (դո մինոր, 1816)։ Այն համարվում է տվյալ ժանրին պատկանող լավագույն ստեղծագործություններից մեկը և բարձր է գնահատվել մի շարք երգահանների, այդ թվում՝ Բեթհովենի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.