դանիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Լորենց Ֆրյոլիխ (դան․՝ Lorenz Frølich, հոկտեմբերի 25, 1820[1][2][3][…], Կոպենհագեն[4] - հոկտեմբերի 25, 1908[1][2][3][…], Հելերուպ, Գենտոֆտե, Կոպենհագենի կոմսություն, Դանիա[5]), դանիացի նկարիչ, պատկերազարդող, օֆորտի վարպետ։
Լորենց Ֆրյոլիխ դան․՝ Lorenz Frølich | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1820[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 25, 1908[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Հելերուպ, Գենտոֆտե, Կոպենհագենի կոմսություն, Դանիա[5] |
Քաղաքացիություն | Դանիա և Շվեյցարիա |
Մասնագիտություն | նկարազարդող, նկարիչ, գծանկարիչ, լուսանկարիչ և նկարիչ-փորագրող |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Թոմաս Կուտյուր[6], Ռորբյու Մարտինուս[6], Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ[6] և Christen Købke?[6] |
Զավակներ | Edma Frølich? |
Lorenz Frølich Վիքիպահեստում |
Լորենց Ֆրյոլիխը ծնվել է Կոպենհագենի Գենտոֆտե կոմունայի Հելերոփ բնակավայրում։ Կոպենհագենում ուսանել է Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգի մոտ, Դրեզդենում՝ Էդուարդ Բենդեմանի, Փարիզում՝ Տոմա Կուտուրի մոտ։ Հետագայում ապրել է Հռոմում և Փարիզում, որտեղ շարունակել է ցուցադրվել Փարիզյան սալոնում։ 1877 թվականին նշանակվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր։ Նրա նկարազարդումները, հատկապես մանկական գրքերը, ամենուր հայտնի են և ավելի կարևոր են, քան կտավները։ Լորենց Ֆրյոլիխի դուստրը՝ Էդմա Ֆրյոլիխը, եղել է նրա սիրած մոդելը, երբ երեխա էր։
Ստեղծել է մի շարք օֆորտային աշխատանքներ Ադամ Քրիստոֆեր Ֆաբրիցիուսի Դանիայի պատկերազարդ պատմություն պարբերականի համար, Ապուլեոսի «Կուպիդոնն ու Փսիքեն», «Աղոթք», Die Götter des Nordens և բազմաթիվ այլ աշխատանքներ։ Նկարազարդումներ է կատարել Ֆլենսբուրգի (Շլեզվիգ Հոլշտայն) բողոքարկման դատարանում և իր հայրենի երկրի որոշ շենքերում։
Դագմար Ալրիկը և նրա օգնականները 18 տարի անցկացրեցին Կոպենհագենի քաղաքապետարանում՝ պատկերազարդելու Հյուսիսային Եվրոպայի երկրների դիցաբանական մոտիվները Ֆրյոլիխի գծանկարների հիման վրա[7][8]։
Կառլ Նիլսենը Ֆրյոլիխի 80-րդ տարեդարձի համար գրել է Kantate til Lorenz Frølich-Festen (CNW 103) ստեղծագործությունը, որը նշվել է Կոպենհագենի Koncertpalæet 1900 թվականի նոյեմբերի 30-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.