իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Լորենսո Սեռա Ֆեռեր (Իսպաներեն արտասանություն՝ [loˈɾenθo ˈsera feˈreɾ], մարտի 5, 1953[1], Sa Pobla, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլային մենեջեր։
Նրա կարիերան հիմնականում կապված է եղել «Մալյորկա» և «Բետիս» ֆուտբոլային ակումբների հետ, և նա հանդես է եկել տարբեր պաշտոններում։
Սեռա Ֆեռերը ծնվել է Բալեարյան կղզիների Մալյորկա նահանգի Սա Պոբլայում։ Նա երեք տարի խաղացել է տեղի «Պոբլենս» սիրողական ակումբում և հեռացել է ֆուտբոլից ընդամենը 23 տարեկանում։
Այն բանից հետո, երբ Սեռա Ֆեռերը դարձել է «Լա Սալ» ակումբի երիտասարդական թիմի մարզիչ, 1980 թվականին նա միացել է իր միակ ակումբին որպես խաղացող։ Երկու ազգային առաջնություններից հետո նա իր երկրորդ մրցաշրջանում առաջնորդել է թիմին Սեգունդա B[2]։
1983 թվականին Սեռա Ֆեռերը պայմանագիր է կնքել տարածաշրջանի մեկ այլ թիմի՝ «Մալյորկայի» հետ և երկու տարի անցկացրել է նրա պահեստային կազմում։ 1983/84 մրցաշրջանում նա նաև մարզել է հիմնական կազմը մեկ խաղում՝ որպես ժամանակավոր մենեջեր։
Սեռա Ֆեռերը երկու անգամ հաղթել է Լա Լիգան՝ 1986 և 1989 թվականներին, ինչպես նաև 1991 թվականին հասել է Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակիչ՝ 1։0 հաշվով պարտվելով Ատլետիկո Մադրիդ ակումբին[3]։
Մալյորկայում ութ ամբողջական մրցաշրջան անցկացնելուց հետո Սեռա Ֆեռերը Սեգունդայից տեղափոխվել է «Ռեալ Բետիս»՝ անմիջապես առաջխաղացում ստանալով[4], իսկ հաջորդ մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով միայն չեմպիոններ «Ռեալ Մադրիդին» և «Դեպորտիվո Լա Կորունյային»[5][6]։
1997 թվականին Սեռա Ֆեռերն իր թիմին դուրս է բերել ազգային գավաթի եզրափակիչ[7], իսկ արդյունքում թիմը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։
Իսպանիայի Ֆուտբոլի գավաթի եզրափակչից հետո Սեռա Ֆեռերը տեղափեխվել է «Բարսելոնա», սակայն հանդես չի եկել որպես խաղացող։ 2000/01 մրցաշրջանում «Օսասունա» ակումբից 3-1 հաշվով կրած պարտությունից հետո հեռացվել է աշխատանքից։ Կատալոնացիները հայտնվել են 5-րդ հորիզոնականում՝ առաջատար «Ռեալից» հետ մնալով 17 միավորով[8]։ Նրան փոխարինել է ակումբի նախկին լեգենդար խաղացողը՝ Կառլես Ռեշակը[9]։
2004 թվականին Սեռա Ֆեռերը վերադարձել է «Բետիս»՝ նրան հասցնելով լիգայի լավագույն քառյակի հերթական եզրագծին, որին հաջորդել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորումը, ինչպես նաև նվաճել է Ֆուտբոլի Իսպանիայի գավաթը[10][11]։ Հաջորդ մրցաշրջանում թիմը կարողացել է առաջնությունում զբաղեցնել միայն 14-րդ հորիզոնականը՝ նույնպես պարտություն կրելով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում՝ չնայած «Չելսիի» նկատմամբ 1։0 հաշվով տնային հաղթանակին[12]։
2006 թվականին Սեռա Ֆեռերը տեղափոխվել է «ԱԵԿ Աթենք» ֆուտբոլային ակումբ։ Իր առաջին մրցաշրջանում նա մայրաքաղաքային ակումբին դուրս է բերել ներքին առաջնության երկրորդ տեղ, քանի որ թիմը նաև Չեմպիոնների Լիգայում իր առաջին հաղթանակները տարել է «Լիլ» և «Միլան» ակումբների նկատմամբ, սակայն ի վերջո դուրս է մղվել խմբային փուլում։
2007 թվականի մայիսի վերջին Սեռա Ֆեռերը երկարաձգել է իր պայմանագիրը չորս տարով, որը լրանում էր 2007/08 մրցաշրջանի ավարտին[13]։
2008 թվականի փետրվարի 12-ին Սեռա Ֆեռերը վաղաժամ հեռացվել է Հունաստանի գավաթից և առաջնությունում անհաջող խաղից հետո, որի արդյունքում թիմը մեկ շաբաթում առաջին տեղից իջել է երրորդ հորիզոնական[14]։
Հուլիսի 9-ին Ֆեռերը նշանակվել է «Մալյորկա» ակումբի փոխնախագահ և ֆուտբոլային տնօրեն[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.