կանադացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Լոիս Մաքսվել (անգլ.՝ Lois Maxwell, փետրվարի 14, 1927[1][2], Kitchener, Regional Municipality of Waterloo, Օնտարիո, Կանադա - սեպտեմբերի 29, 2007[3][1][2], Ֆրիմանթլ, City of Fremantle, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա), կանադացի դերասանուհի, առավել հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից՝ օրիորդ Մանիպենի դերով։
Լոիս Մաքսվել անգլ.՝ Lois Maxwell | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1927[1][2] |
Ծննդավայր | Kitchener, Regional Municipality of Waterloo, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2007[3][1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրիմանթլ, City of Fremantle, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1945)[4] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասանուհի և գրող |
Լոիս Ռուտ Հուկերը ծնվել է 1927 թվականի փետրվարի 14-ին՝ կանադական Կիտչեներ քաղաքում։ Նա 15 տարեկանում փախել է տնից, որպեսզի միանա կանադական զորքին, որը մասնակցում էր Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Սկզբնական ժամանակաշրջանում ընդունվել է որպես զինվոր, բայց հետո տեղափոխվել է զինվորական կորպուս։ Նա զինվորականների հետ շատ է ճանապարհորդել Եվրոպայում, որտեղ հանդես է եկել երաժշտական և պարային համարներով։ Այն մասին, որ նա դեռ անչափահաս է, իմացել են միայն Լոնդոնի շտաբում։ Նա տեղափոխվել է Կանադա և ընդունվել է դրամատիկական արվեստի թագավորական համալսարան, որտեղ ծանոթացել է Ռոջեր Մուրի հետ, ով նույնպես սովորում էր այդտեղ։
Տասներկու տարեկան հասակում տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ միանգամից գտել է դերասանուհու աշխատանք, այդ իսկ պատճառով իր ազգանունը փոխել է Մաքսվել։ 1948 թվականին «Այս աղջիկը Հագենից է» ֆիլմում խաղալու համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ որպես դերասանուհու լավագույն բեմել։ 1949 թվականին Լոիսը Մերիլին Մոնրոյի հետ մասնակցել է «Life» ամսագրի ֆոտոսեսսիային։
1950 թվականին Մաքսվելը հոգնել է Հոլիվուդում աշխատելուց և հինգ տարով տեղափոխվել է Հռոմ։ Այնտեղ նա նկարահանվել է մի քանի իտալական ֆիլմերում, որոնցից առավել հայտնի է դարձել «Աիդա» ֆիլմը՝ նկարված համանուն օպերայի հիման վրա, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարել է Սոֆի Լորենը։
Փարիզ մեկնելու ժամանակ ծանոթացել է Պիտեր Մարիոտի հետ, ում հետ էլ 1957 թվականին ամուսնացել է։ Հարսանիքից հետո նրան հաստատվել են Լոնդոնում, որտեղ ծնվել են նրանց երկու երեխաները։ Մեծ Բրիտանիայում նա շարունակել է դերասանական կարիերան։ Նա դերակատարումներ է ունեցել տարբեր ֆիլմերում, սակայն 1962 թվականին նա կատարել է իր ամենաճանաչված՝ օրիորդ Մանիպենի դերը՝ Ջեյմս Բոնդի մասին առաջին՝ «Բժիշկ Նոու» ֆիլմում։ Վերջին քսան տարվա ընթացքում Լոիսը այդ դերը կատարել է Ջեյմս Բոնդի 14 ֆիլմերում։ Վերջին անգամ կատարել է օրիորդ Մանիպենի դերը 1962 թվականին՝ «Մարդասպանի հայացքով» ֆիլմում։ Նկարահանման ընթացքում Մաքսվելը խնդրել է սպանել իր կերպարին, սակայն պրոդյուսերները որոշել են այդպես չվարվել և օրիորդ Մանիպենին խաղացել է Բոնդի մասին այլ ֆիլմերում։ Բոնդի մասին ֆիլմերում նկարահանվելու ժամանակ Մաքսվելը կադրում հայտնվել է ավելի քիչ, քան 20 րոպեն և արտաբերել է 200 բառ, սակայն հենց այս դերով է դարձել առավել հայտնի[5]։
1973 թվականին՝ ինֆարկտի հետևանքով ամուսնու մահից հետո Մաքսվելը վերադարձել է Կանադա և հաստատվել Տորոնտոյում։ Այնտեղ նա դարձել է «Toronto Sun» ամսագրի վարող՝ օրիորդ Մանիպենի կեղծանվամբ, նաև զբաղվել է տեքստիլ արդյունաբերության բիզնեսով։ 1994 թվականին կրկին վերադարձել է Անգլիա, որտեղ ապրել է Սոմերսեթ կոմսությունում՝ աղջկա մոտ։
2001 թվականին Լոիսը մեկնել է Ավստրալիա՝ իր աղիքների քաղցկեղի վիրահատության համար։ Վիրահատությունից հետո մնացել է Ավստրալիայում՝ տղայի մոտ, ով ապրում էր Պերտում։ Այնտեղ էլ մահացել է 2007 թվականի սեպտեմբերի 29-ին՝ 80 տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.