From Wikipedia, the free encyclopedia
Լյուկ Շտեյն (անգլ.՝ Luke Steyn, հունիսի 7, 1993, Հարարե, Զիմբաբվե), Զիմբաբվեն ներկայացնող լեռնադահուկորդ, 2014 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից[1]։ Զիմբաբվեի պատմության մեջ առաջին մարզիկը, որ մասնակցել է ձմեռային օլիմպիական խաղերին[2][3]։
Սոչիի Օլիմպիական խաղերում Լյուկ Շտեյնը ներկայացնում էր Զիմբաբվեն․ նա այս երկրի առաջին և առայժմ միակ մարզիկն է ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման ողջ ընթացքում։ Այդ պատճառով խաղերի բացման արարողության ժամանակ հենց նա էր տանում իր երկրի դրոշը։
Երեք տարեկանում Լյուկը ծնողների հետ լքել է Զիմբաբվեն և ապրել Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, իսկ այժմ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սովորում է Կոլորադոյի համալսարանում[4]։
Օլիմպիական խաղեր կատարած իր այցի մասին Լյուկն ասել է․
Ես ծնվել եմ Զիմբաբվեում, դա իմ արյան մեջ է։ Ես աֆրիկացի եմ, նույնիսկ եթե դա իմ արտաքինից չի երևում։ Ինչո՞ւ չներկայացնել Զիմբաբվեն։ Դա յուրահատուկ հնարավորություն է։Բնօրինակ տեքստ (անգլ.)I was born in Zimbabwe, it’s in my blood. I’m African, even though I don’t sound like it all the time. Why not represent Zimbabwe? It’s unique.
Խաղերի մարզական ծրագրում Շտեյնը մրցել է ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերում։ Ելույթը դժվար է հաջողված անվանել. հսկա ոլորավայրէջքում նա զբաղեցրել է 57-րդ տեղը՝ 3 րոպե 6,55 վայրկյան ընդհանուր ժամանակով, իսկ ոլորավայրէջքը Լյուկն առհասարակ չի ավարտել[1]։ Այնուամենայնիվ, այդ խաղերին հայտնվելու հենց փաստով նա ինքն իրեն գրել է Զիմբաբվեի պատմության մեջ, որտեղ ձյուն չի տեղացել ավելի քան 50 տարի[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.