Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լծակ, պարզ մեխանիզմ, իրենից ներկայացնում է անշարժ կետի (հենարանի) շուրջը պտտվող ձող, կամ մարմին։
Մ.թ.ա. հինգերորդ հազարամյակում մարդն օգտագործում էր կշեռքը, օգտագործելով լծակի կանոնը հավասարակշռության հասնելու համար[1][2]։ Ավելի ուշ Հունաստանում ստեղվեցին կշեռքներ, որոնցում հենման կետը հնարավոր էր փոխել, և կշռել տարբեր զանգվածներ։ Մ.թ.ա. 1500 թվականին Եգիպտոսում և Հնդկաստանում ստեղվեց կռունկը՝ ջրհորից ջուր հանելու համար[3]։ Մ.թ.ա. երրորդ դարում Արքիմեդը բացատրեց լծակի աշխատանքի մեխանիզմը։ Ըստ լեգենդի՝ Արքիմեդը, հասկանալով իր բացահայտման նշանակությունը, բացականչել է. «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը»[3]։
Ցանկացած մեխանիզմ, որը ձևափոխում է մեխանիկական շարժումը, իր կառուցվածքի մեջ լծակ ունի։
Լծակի աշխատանքի մեխանիզմը հիմնված է էներգիայի պահպանման օրենքի վրա։ Առաջին բեռը բարձրացնող բազուկի վրա ազդող ուժը կատարում է աշխատանք, որը հավասար է
Երկրորդ ուժը կկատարի աշխատանք, որը հավասար է.
որտեղ — լծակի ծայրի տեղափոխուոթյունն է։
Աշխատանքները, ըստ պահպանման օրենքի իրար հավասար են.
Նման եռանկյունների կանոնից.
Նման մոտեցմամբ կարելի է հաշվարկել նաև ավելի բարդ համակարգերը,օրինակ n հատ լծակ ունեցող համակարգում,որտեղ կլինի 2n բազուկ։
որտեղ․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.