Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լիվոռնո (իտալ.՝ Livorno), քաղաք Իտալիայում, Տոսկանա մարզում։ Նավահանգիստ է Լիգուրյան ծովի ափին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լիվոռնո | |||||
Livorno | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Համայնք | Լիվորնո | ||||
Հիմնադրված է | 1577 թ. | ||||
Մակերես | 104 կմ² | ||||
ԲԾՄ | 3 մ | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||||
Բնակչություն | 160 774 մարդ (2007) | ||||
Խտություն | 1424 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0586 | ||||
Փոստային ինդեքս | 57100 | ||||
Փոստային դասիչ | 57121–57128 | ||||
Ավտոմոբիլային կոդ | LI | ||||
Պաշտոնական կայք | comune.livorno.it | ||||
| |||||
Միջին դարերում եղել է ամրոց։ Անվանումն առաջացել է հնում արդի Խորվաթիայի տարածքում բնակվող լիբուոններ ցեղի անունից։ Անտիկ դարաշրջանում անվանվել է Portus Herculic «Հերկուլեսի նավահանգրվան»՝ Հերկուլեսին նվիրված նավահանգիստ (դիցաբանական հերոս Հերակլեսի պաշտամունքը շատ տարածված էր Միջերկրական ծովի ափերին գտնվող հին հունական գաղութներում)[1]։
Ոսկան Երևանցին հայերեն տպագիր Աստվածաշունչ կազմելու նպատակով տեղափոխվել է Լիվոռնո 1662 թվականին։ Սակայն Կաթոլիկ եկեղեցու հետ ունեցած խնդիրների պատճառով Աստվածաշունչը տպագրվել է Ամստերդամում։
1670 թվականին Ոսկան Երևանցին Ֆրանսիայից Իտալիա տեղափոխվելու ցանկությամբ վերադառնում է Լիվոռնո և տպագրում իտալացի հայտնի ճիզվիտ Ռոբերտ Բելարմինի «Վարդապետութիւն քրիստոնէական» երկի առաջին հայերեն թարգմանությունը։ Նույն տարում տպագրվում է նաև Հովհաննես Հոլովի առաջին տպագիր գիրքը՝ «Պարտէզ հոգևոր» երկի հայերեն թարգմանությունը։ Սակայն ֆինանսական նպատակահարմարությունից ելնելով՝ Ոսկան Երևանցին տպարանը շուտով տեղափոխում է Մարսել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.