From Wikipedia, the free encyclopedia
Լինքոլնշիր (անգլ.՝ Lincolnshire), կոմսություն Անգլիայի արևելքում՝ Հյուսիսային ծովի ափին։ Այն մասամբ մտնում է Իստ Միդլենդ տարածաշրջանի կազմի մեջ, մասամբ՝ Յորքշիր և Համբեր։
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Մասն է | Արևելյան Միդլենդ | ||
Կարգավիճակ | արարողական կոմսություն | ||
Մտնում է | Արևելյան Միդլենդ և Յորքշիր և Համբեր | ||
Ներառում է | 7 վարչական շրջաններ և 2 ունիտար միավորներ | ||
Վարչկենտրոն | Լինքոլն | ||
Խոշորագույն քաղաք | Լինքոլն | ||
Բնակչություն (2004) | 988 հազար*/674 հազար (19*/15 տեղ) | ||
Խտություն | 142 | ||
Տարածք | 6975,4463 կմ² (2016)[1] (2*/4 տեղ) | ||
Սահմանակցում է | Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր[2], Ռաթլենդ[2], Նորֆոլկ[2], Քեմբրիջշիր[2], Լեստերշիր[2], Նոթթինգեմշիր[2] և Հարավային Յորքշիր[2] | ||
ISO 3166-2 կոդ | GB-LIN | ||
lincolnshire.gov.uk | |||
Ամենամեծ քաղաքը Լինքոլնն է։ Բնակչությունը՝ 674 հազար մարդ (կոմսությունների մեջ 15-րդ տեղն է զբաղեցնում՝ ըստ 2004 թվականի տվյալների)։
Կոմսության տարածքի ընդհանուր մակերեսը 6959 կմ² է[3], առանց Հյուսիսային Լինքոլնշիրի և Հյուսիս-արևելյան Լինքոլնշիրի ունտար միավորների՝ 5921 կմ²[4]։ Արևելքից ողողվում է Հյուսիսային ծովի ջրերով, հարավ-արևելքում սահմանակից է Նորֆոլկին, հարավում՝ Քեմբրիջշիրին, հարավ-արևմուտքում՝ Ռաթլենդին և Լեստերշիրին, արևմուտքում՝ Նոտինգեմշիրին, հյուսիս-արևմուտքում՝ Սաուտ Յորքշիրին, հյուսիսում՝ Արևելյան Յորքշիրին։
Մինչև 1974 թվականը բաժանվել է երեք վարչական միավորների՝ Հոլանդ, Կեստիվեն և Լինդիս։
2004 թվականի տվյալներով կոմսության բնակչության ընդհանուր թիվը կազմել է 988 հազար մարդ։
1971 թվականին բնակչության թիվը կազմել է 808,3 հազար մարդ[5]։
Կոմսության կազմի մեջ մտնում են 7 վարչական շրջան և 2 ունիտար միավոր։
|
Լինքոլնշիրը մեծ մասամբ ագրարային տարածք է, որտեղ գերակշռում է բուսաբուծությունը՝ զուգորդված անասնաբուծությամբ։ Արդյունահանում է երկաթաքար (Ֆրոնդինգեմայի շրջան)։ Սննդի արդյունաբերություն, գյուղատնտեսական տեխնիկա (Լինքոլն և Բոստոն), մետալուրգիա (Սկանտորպ), նավթաքիմիա (Իմինգեմ)։ Ձկնորսական խոշոր նավահանգիստը Մեծ Գրիմսբին է[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.