Լեհաստանի ուսուցիչների միություն (ԼՈՒՄ, լեհ.՝ Związek Nauczycielstwa Polskiego, ZNP, թարգմանվում է նաև որպես Լեհ ուսուցիչների միություն[1], Լեհաստանի ուսուցիչների ասոցիացիա)[2], ուսուցիչների և դաստիարակների համար ամենամեծ լեհական արհմիությունը[3], ինչպես նաև նրանց ամենամեծ մասնագիտական ասոցիացիան[4]։

Thumb
Լեհաստանի ուսուցիչների միության լոգոն ցուցադրող դրոշ

Պատմություն

Լեհ ուսուցիչների առաջին արհմիությունը թվագրվում է 1905 թվականով, տարեթիվ, որ նշում է անկարգությունների ժամանակաշրջանը, որը հայտնի է Հեղափոխություն Լեհաստանի Թագավորությունում (1905-1907) անունով[1][4]։ Լեհ ուսուցիչների միությունը ստեղծվել է 1930 թվականին՝ Տարրական դպրոցների լեհ ուսուցիչների միության և Լեհաստանի ավագ դպրոցների ուսուցիչների արհմիության միաձուլումից, որոնք երկուսն էլ թվագրվում են 1919 թվականով[1]։ 1930-ական թվականներին ԼՈՒՄ-ը, մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմն ունենալով ավելի քան 50 000 անդամ և լինելով մանկավարժների համար ամենամեծ լեհական ասոցիացիան ու արհմիությունը, մեծ ազդեցության է ենթարկվել սոցիալիզմի կողմից, որը պատճառ է դարձել, որ այն ի վերջո կասեցվի պահպանողական ու աջակողմյան լեհական կառավարության կողմից[1][4]։ Արդյունքում ԼՈՒՄ-ի սոցիալիստական թևը կազմակերպել է լեհ ուսուցիչների մեծ գործադուլը (1937), որը հաջողության է հասել կառավարությունը տապալելու և կազմակերպությունը վերականգնելու հարցում[4]։ ԼՈՒՄ-ն այդ պահին վարել է նաև օժանդակ կառույցներ, ինչպես օրինակ Մանկավարժական ինստիտուտը, և վարել է ամառային մասնագիտական դասընթացներ[1]։

Պատերազմի ընթացքում ԼՈՒՄ-ը շարունակել է գոյություն ունենալ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստանում ստվերային կրթության մաս՝ ուսուցիչների գաղտնի կազմակերպության տեսքով[1][5]։ Կազմակերպությունը ստեղծվել է 1939 թվականի հոկտեմբերի վերջերին Վարշավայում՝ ի պատասխան գերմանացիների լեհական կրթական մեծ թվով կառույցների փակման և ուսուցիչների դեմ բռնաճնշման[6][7]։

Պատերազմից հետո ԼՈՒՄ-ը վերականգնվել է նոր լեհական կոմունիստական կառավարության կողմից, բայց համեմատաբար չնչին իրական ազդեցություն է ունեցել[4]։ Նրա գործունեությունը կարճ ժամանակով կասեցվել է 1981 թվականի ռազմական դրության ընթացքում[4]։ 1984 թվականին այն միացել է համալեհական արհմիությունների դաշինքին[4]։ Ինչպես շատ այլ լեհական արհմիություններ, ԼՈՒՄ-ն անկախացել է 1989 թվականին՝ կոմունիզմի փլուզումից հետո։ Միության ղեկավարները որոշել են այն համահունչ պահել լեհական ձախակողմյաններին (Լեհաստանի սոցիալ-դեմոկրատիա), ինչը պառակտում է առաջացրել, քանի որ անդամների մի մասը լքել է համերաշխության արհմիություններին միանալու համար[4]։ Այնուամենայնիվ այն եղել և հիմա էլ շարունակում է մնալ ամենամեծ լեհական արհմիությունը ուսուցիչների և դաստիարակների համար[3][4]։

Կառուցվածք

Միությունը կառավարվում է պատվիրակների ազգային հավաքի կողմից, որ գումարվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ[4]։ Օր օրի գլխավոր գրասենյակը հոգ է տանում ընթացիկ կազմակերպչական աշխատանքների մասին[4]։

Գրականություն

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.