From Wikipedia, the free encyclopedia
Լեհաստանի օկուպացիա Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ կողմից, տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) ընթացքում, մեկնարկել է 1939 թվականի սեպտեմբերին՝ դեպի Լեհաստան կազմակերպված գերմանա-խորհրդային արշավանքով, և պաշտոնապես եզրափակվել 1945 թվականի մայիսին՝ Երրորդ ռայխի հանդեպ դաշնակից ուժերի տարած հաղթանակով։
Լեհաստանի օկուպացիա Գերմանիայի և ԽՍՀՄ կողմից | |
---|---|
Լեհերի արտաքսումը Կենտրոնական Լեհաստանից, 1939 | |
Լեհ քաղաքացիների զանգվածային սպանդ Արևմտյան Լեհաստանում («Թաննենբերգ» գործողություն, հոկտեմբերի, 1939) | |
1939-1941 | |
Լեհաստանի չորրորդ բաժանումը Խորհրդա-գերմանական չհարձակման պայմանագրի («Մոլոտով–Ռիբենտրոպ դաշնագիր») կնքումից հետո, Լեհական տարածքների բաժանումը 1939–1941 թվականներին՝ նախքան Խորհրդային Միություն Գերմանիայի ներխուժումը («Բարբարոսա» գործողություն) | |
1941-1945 | |
Լեհաստանի գրավյալ տարածքներրում վարչական փոփոխությունները 1941 թ․ Խորհրդային Միություն Գերմանիայի ներխուժումից հետո։ Քարտեզը ցույց է տալիս վարչական բաժանումները 1944 թ. դրությամբ |
Օկուպացիայի ողջ ընթացքում Լեհաստանի տարածքը բաժանված էր նացիստական Գերմանիայի (արևմուտքից) և Խորհրդային Միության (արևելքից) միջև[1]։ 1941 թվականի ամռանը, չնայած երկու տարի առաջ Չհարձակման պայմանագիր («Մոլոտով–Ռիբենտրոպ դաշնագիր») կնքելուն, Գերմանիան լայնամասշտաբ հարձակում սկսեց նախկին դաշնակից Խորհրդային Միության դեմ («Բարբարոսա» գործողություն) և ներխուժեց Լեհաստանի արևելյան տարածքներ, որոնք անցել էին ԽՍՀՄ հսկողության տակ։ Հետագայում, խորհրդային Կարմիր բանակին հաջողվեց ֆաշիստական ուժերին դուրս մղել ԽՍՀՄ գրավյալ տարածքներից և անցնել Լեհաստանի վերագրավմանը։
«Բարբարոսա» գործողությունից առաջ, Գերմանիան և ԽՍՀՄ-ը միասին էին համակարգում Լեհաստանին վերաբերող իրենց քաղաքականությունը, որն առավել ակնհայտորեն արտահայտվում էր տերությունների երկու ուժային կառույցների՝ Գեստապոյի և Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) չորս համաժողովներում, որտեղ օկուպացիոն ուժերը քննարկում էին լեհական դիմադրության շարժումը ճնշելու իրենց ծրագրերը[2][3]։
1939-1945 թվականների օկուպացիոն ռեժիմների ընթացքում Լեհաստանում զոհվեց շուրջ 6 միլիոն քաղաքացի, որը երկրի այն ժամանակվա բնակչության 21,4%-ն էր։ Զոհերի կեսն ազգությամբ լեհեր էին, իսկ մյուս կեսը՝ հրեաներ։
Զոհերի ավելի քան 90%-ը քաղաքացիական էր, քանի որ քաղաքացիական անձանց մեծամասնությունը միտումնավոր թիրախավորվում էր գերմանական և խորհրդային ուժերի կողմից սանձազերծված տարբեր գործողություններում։ Ընդհանուր առմամբ, 1939–1945 թվականներին Լեհաստանի նախապատերազմյան տարածքի գրավման ժամանակ, ֆաշիստական ուժերը սպանեցին 5 470 000 – 5 670 000 քաղաքացու, այդ թվում՝ 3 000 000 հրեաների։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, զանգվածային սպանությունները որակվեցին որպես դիտավորյալ և համակարգված ցեղասպանություն[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.