From Wikipedia, the free encyclopedia
Լան (բելառուս․՝ Лань), գետ Բելառուսում։ Հոսում է Բրեստ և Մինսկ մարզերի տարածքով։ Պրիպյատ գետի վտակն է։ Գետի երկարությունը 161 կմ է, ջրավազանի մակերեսը կազմում է 2190 կմ²[1], տարեկան ջրի միջին ծախսը 11․3 մ³/վրկ։
Լան (գետ) | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 161 կմ |
Ավազանի մակերես | 2190 կմ² |
Ջրի ծախս | 11,3 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Պրիպյատ |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Բաբկա, Q13032358? և Q18704570? |
Երկրամաս | Բրեստի մարզ և Մինսկի մարզ |
Ջրահավաք | Պրիպյատի լողավազան |
Գետի ակունքը գտնվում է Գարբունի գյուղի մոտակայքում Կրապիլյայի լեռնաշղթայում, միջին և ստորին հատվածն անցնում է Պրիպյատի անտառուտով։ Գետը գրեթե ողջ երկյանքով կոյուղացված է, և կարգավորված է Լոկտիշի ջրամբարով։ Լան գետի լայնությունը վերևի հատվածում 4-8 մ է, ներքևի հատվածում մինչև 20 մ, ջրաղբյուրի լայնությունը 0,6-1 կմ[1][2]։ Գետի ափերը տորֆապատ են, տեղ-տեղ ավազոտ, կան նաև 1-2 մ բարձրությամբ ավազակույտեր։
Գետի հովիտը (լայնությունը 1-1․5 կմ) ծածկված է խառը անտառներով[1], մելիորացված է ջրանցքների ցանցով։ Հիմնական վտակներն են աջից՝ Բաբկան, Նաչան, Լյուտան, իսկ ձախից՝ Ցեպրան և Բոլվանկան։
Գետի մոտակայքում է գտնվում Կլեցկ քաղաքը[3]։ Կլեցկում՝ Լան գետի ձախ ափին, կա ճարտարապետական հուշարձան, իսկ Յանովիչի գյուղում՝ 19-20-րդ դարերի դաստակերտ։ Կլեցք քաղաքին կից գետը հոսում է մի շարք գյուղերի միջով, որոնցից են՝ Լանը, Մեծ Բրիխովշինան, Բաբաևիչը, Յանովիչը, Կապլանովիչը, Գրիցևիչը, Մերվինին, Ռուբեժը, Զաոստրովեչյեն, Օստրովչիներցինը, Դրաբովշինան, Նաչը, Լոկտիշին, Չուդինը, Գավրիլչիցին, Սինկևիչը, և Մոկրովոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.