Իրմա Պետրովնա Յաունզեմ (սեպտեմբերի 27, 1897(1897-09-27) կամ սեպտեմբերի 15, 1897(1897-09-15)[1], Մինսկ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 17, 1975(1975-04-17)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային կամերային երգչուհի (մեցցո-սոպրանոՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1957)։ ԲԽՍՀ վաստակավոր արտիստ (1935)։ ԽՄԿԿ անդամ (1954)։

Արագ փաստեր Իրմա Յաունզեմ, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Իրմա Յաունզեմը ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 15-ին (27) Մինսկում։ 1906-1914 թվականներին սովորել է Մինսկի Մարիինյան գիմնազիայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։ Իրմա Յաունզեմը հավաքել և կատարել է աշխարհի ժողովուրդների երգեր ավելի քան 50 լեզուներով։ 1950 թվականից դասավանդել է Մոսկվայի Մ․ Մ․ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական դպրոցում. նրա աշակերտներն են եղել Օլգա Վորոնեցը, Ալեքսանդրա Ստրելչենկոն, Ժաննա Բիչևսկայան[3]։ Հրատարակել է «Ժողովուրդների հեղափոխական երգեր» ժողովածուն (1931), «Մարդը գնում է երգի հետևից» գրքի հեղինակն է (1968)։ Յաունզեմն առաջինն էր, որ գործնականում կիրառեց ժողովրդական երգերին նվիրված դասախոսություն-համերգներ։ 1926-1928 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում, 1927-1928 թվականներին՝ Գերմանիայում, 1929-1930 թվականներին՝ Լեհաստանում[4]։ 1950 թվականից հիմնականում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ[5]։

Յաունզեմը մահացել է 1975 թվականի ապրիլի 17-ին։ Թաղված է Մոսկվայի Նոր Դոնսկոե գերեզմանատանը։

Պարգևներ և մրցանակներ

Հիշատակ

  • Հուշատախտակ Մինսկում, Կարլ Մարքսի փողոց 29 հասցեում[6]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.