քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Իպրիտ, մանանեխի գազ․ ß․ ß՛- դիքլորդիէթիլսուլֆիդ, ալիֆատիկ շարքի թիոեթեր, S(CH2CH2Cl)2։ Մաշկապալարային թունավոր նյութ է։ Առաջին անգամ օգտագործել են 1917 թ. հուլիսի 12-ին անգլոֆրանսիական զորքի դեմ Բելգիայի Իպր քաղաքի մոտ (այստեղից էլ անվանումը)։ Անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ 14,5 °C, եռմանը՝ 217 °C, խտությունը՝ 1280 կգ/մ³ (15 °C-ում), լուծելիությունը ջրում՝ 0,05%։ Հեշտությամբ լուծվում է օրգանական լուծիչներում։ Տեխնիկական իպրիտն անդուր հոտով, մուգ դարչնագույն կամ սև հեղուկ է։ Շատ դանդաղ հիդրոլիզվում է ջրով։ Հիդրոլիզի արագությունը կտրուկ մեծանում է ալկալիների ներկայությամբ, ինչպես նաև տաքացնելիս և խառնելիս։ Եռանդուն փոխազդում է քլորացնող և օքսիդացնող նյութերի հետ՝ առաջացնելով ոչ թունավոր նյութեր։ Այս փոխազդեցությունները կիրառվում են իպրիտն ապագազացնելու համար։ Ծանր մետաղների, աղերի հետ առաջացնում է գունավոր կոմպլեքս միացություններ, որոնց վրա հիմնված է իպրիտի հայտնաբերումը (ինդիկացումը)։ Իպրիտը ստացվում է երկու եղանակով` էթիլենից ու ծծմբի քլորիդներից և թիոդիգլիկոլից՝ S(CH2 CH2 OH)2, ու աղաթթվից։ Իպրիտը պրոտոպլազմային թույն է. վնասում է մաշկը և աչքերը։ Գոլորշիները շնչելիս առաջանում են վերին շնչառական ուղիների և թոքերի ծանր վնասվածքներ։ Իպրիտին բնորոշ է ազդեցության «թաքնված շրջանը» (մինչև 12 ժամ և ավելի)։ Իպրիտի ազդեցությունից շնչառական օրգանները և մաշկը պաշտպանելու համար օգտագործում են հակագազ և հատուկ պաշտպանական հագուստ։ Համանման ֆիզիոլոգիական հատկություններով օժտված են RN(CH2CH2Cl)2 ընդհանուր բանաձևով նյութերը (որտեղ R=CH3, C2H5, CH2CH2Cl), որոնք պայմանականորեն կոչվում են ազոտային իպրիտներ՝ անգույն, բարձրաեռ հեղուկներ։ Շատ դանդաղ հիդրոլիզվում են ջրով․ հիմքերի ներկայությամբ հիդրոլիզն արագանում է։ Քլորացնող կամ օքսիդացնող նյութերի փոխագդեցությունից առաջանում են ոչ թունավոր նյութեր։ Այս փոխազդեցությունները կիրառում են ազոտային իպրիտներն ապագազացնելու համար։ Ստացվում են երրորդային ß-օքսիէթիլամինների՝ RN(CH2CH2OH)2 (որտեղ R=CH3, C2H5, CH2CH2OH) հիդրօքսիլ-խմբերը քլորով փոխարինելով։ Ազոտային իպրիտները ճնշող ազդեցություն ունեն բջիջների բաժանման վրա, որի շնորհիվ մի քանիսը, ինչպես նաև դրանց ածանցյալները (էմբիխին, էնդօքսան են), կիրառվում են չարորակ ուռուցքների դեմ պայքարելու համար։
Իպրիտ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₄H₈Cl₂S |
Մոլային զանգված | 2,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,37 գ/սմ³[2], 1,338 գ/սմ³[2] և 1,2741 գ/սմ³[3] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 13,5 °C[3] և 14,45 °C[2] °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 180 °C[2] |
Եռման ջերմաստիճան | 198 ± 9 °C[3] և 227,8 °C[2] °C |
Այրման ջերմաստիճան | 105 °C[2] |
Գոլորշու ճնշում | 9,59921 Pa[2] և 14,6655 Pa[2] |
Քիմիական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,5313[3] |
Դասակարգում | |
CAS համար | 505-60-2 |
PubChem | 10461 |
EINECS համար | 684-527-7 |
SMILES | C(CCl)SCCCl |
ЕС | 684-527-7 |
RTECS | WQ0900000 |
ChEBI | 21106142 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.