From Wikipedia, the free encyclopedia
«Ինքնադիմանկար առանց մորուքի» (անգլ.՝ Self-portrait without beard), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 41 × 32,6 սմ։
Ինքնադիմանկար առանց մորուքի | |
---|---|
տեսակ | գեղանկար և ինքնապատկեր |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | 1889 |
բարձրություն | 40 սանտիմետր |
լայնություն | 31 սանտիմետր |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
հավաքածու | անհայտ |
հիմնական թեմա | Վինսենթ վան Գոգ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Self portrait by Vincent van Gogh (F525) Վիքիպահեստում |
Այսօր «Ինքնադիմանկար առանց մորուսի» ստեղծագործությունը գտնվում է մասնավոր հավաքածուում։
Վինսենթ վան Գոգն առավել հայտնի էր իր բնանկարներով, իսկ դիմանկարները համարում էր մեծագույն մարտահրավեր[3]։ Նա այդ առիթով նշել է. «Սա միակն է գեղանկարչության մեջ, որ անհանգստացնում է ինձ՝ ի խորոց սրտի և, որը, ստիպում է ինձ զգալ ավելի շատ անսահմանություն, քան ուրիշ որևէ մի բան»[4]։
«Ինքնադիմանկար առանց մորուսի» ստեղծագործությունը համարվում է աշարհի բոլոր ժամանակների ամենաթանկ վաճառված նկարներից մեկը։ Այն վաճառվել է 1998 թվականին Նյու Յորքում՝ 71,5 միլիոն դոլարով[5]։
Վինսենթ վան Գոգը ինքնադիմանկարը կտավին է հանձնել 1889 թվականին[2]։ Նկարելու ժամանակ հեղինակը գտնվում էր Ֆրանսիայի Սեն Ռեմի դը Պրովանս բնակավայրի հոգեբուժարանում։ Գոգը նկարը վրձնել է մոր յոթանասունամյակին, որ ապացուցի վերջինիս, թե ինքը երջանիկ է ու առողջ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.