From Wikipedia, the free encyclopedia
Իիրիս Սուոմելա (ֆիններեն՝ Iiris Suomela, մայիսի 1, 1994[1], Տամպերե, Ֆինլանդիա[2]), ֆինն կին քաղաքական գործիչ, Կանաչների միություն կուսակցության անդամ։ 2019 թվականի ապրիլի 17-ից ի վեր Պիրկանմաայի ընտրատարածքից ընտրված խորհրդարանի (էդուսկունտա) ամենաերիտասարդ պատգամավորը[3]։ Տամպերեի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ[2][3]։
Իիրիս Սուոմելա | |
Կուսակցություն՝ | Կանաչ միություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 1, 1994[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Տամպերե, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կայք՝ | iirissuomela.fi |
Իիրիս Սուոմելան ծնվել է 1994 թվականի մայիսի 1-ին Տամպերեում[2]։ Նա իր պատանեկան տարիներն անցկացրել է Մեծ Բրիտանիայում[4] և ընդհանուր առմամբ 7 տարի ապրել արտերկրում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Մեծ Բրիտանիայում[4]։ 2013 թվականին ստացել է դիպլոմ Ուելսի UWC Atlantic College քոլեջի միջազգային բակալավրիատի ծրագրով։ Տամպերեի համալսարանում սովորել է սոցիոլոգիա, և 2015 թվականից անդամակցել է նրա ուսանողական միությանը։ 2017 թվականի ապրիլի 9-ին կայացած համայնքային ընտրություններում, ստացել է 1981 ձայն և ընտրվել Տամպերայի Քաղաքային խորհրդի անդամ։ Տամպերեի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալն է[3]։ 2019 թվականի ապրիլի 14-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա ընտրվել է Էդուսկունտայի պատգամավոր Պիրկանմաայի ընտրատարածքից։ Ընտրության պահին Իիրիս Սուոմելան 24 տարեկան էր, և նա դարձավ ամենաերիտասարդ պատգամավորը։
Ֆեմինիստ է, հանդես է գալիս Մարդու իրավունքների պաշտպանության օգտին և պայքարում է խտրականության դեմ[3]։ Հանդիսանում է բռնաբարության սահմանումը փոխելու վերաբերյալ Suostumus 2018 («Համաձայնություն 2018») քաղաքացիական նախաձեռնության հեղինակներից մեկը։ Հեղինակների կարծիքով՝ ցանկացած սեռական գործողություն առանց կողմերի փոխադարձ համաձայնության պետք է համարվի բռնաբարություն։ Նախաձեռնությունը հավաքեց անհրաժեշտ 50 հազար ստորագրություն և 2018 թվականին մտավ խորհրդարան[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.