From Wikipedia, the free encyclopedia
Ժան Պատու (ֆր.՝ Jean Patou, սեպտեմբերի 27, 1887[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - մարտի 8, 1936[4][5][6], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նորաձևության դիզայներ, Patou նորաձևության տան հիմնադիր։
Ժան Պատու ֆր.՝ Jean Patou | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | մարտի 8, 1936[4][5][6] (48 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պասի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | grand couturier, հագուստ ձևագծող և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | patou.com |
Jean Patou Վիքիպահեստում |
Պատուն ծնվել է 1887 թվականին Փարիզում, Ֆրանսիա։ Պատուի ընտանեկան բիզնեսը դաբաղումն ու մորթիներն էին[7]։ Նա աշխատել է հորեղբոր հետ Նորմանդիայում։ 1910 թվականին տեղափոխվել է Փարիզ, որպեսզի դառնա կուտյուրե։
1912 թվականին Պատուն բացել է ոչ մեծ կարի սալոն, որը կոչվում էր «Maison Parry»։ Նրա հավաքածուն 1914 թվականին գնել է մի ամերիկացի գնորդ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց նա ստիպված էր ընդհատել իր աշխատանքը։ Պատուն մոբիլիզացվել է 1914 թվականի օգոստոսին՝ Բելգիա գերմանական ներխուժումից անմիջապես հետո, և կապիտան է ծառայել Զուավի գնդերից մեկում[8]։ 1919 թվականին կրկին բացելով իր նորաձևության տունը, նա հայտնի է դարձել նրանով, որ վերացրել է ֆլեպերների ոճը՝ երկարացնելով կիսաշրջազգեստն ու մշակելով կանանց համար սպորտային հագուստ։ Պատուն համարվում է գործված լողազգեստների և թենիսի կիսաշրջազգեսների գյուտարարը։ Նա մշակել է առանց ձեռնոցների և մինչև ծնկները բացվածքով թենիսի հանդուգն հագուստ Սյուզան Լենգլենի համար[9]։ Նա նաև առաջին դիզայներն էր, որը հանրահռչակել է կարդիգանը և ստեղծել է նորաձևություն բնականության և հարմարավետության հաշվարկով։
Ժան Պատուին են վերագրում 1920-ական թվականներին տղամարդու փողկապների գյուտը։ Փողկապների հավաքածուն, որը պատրաստված էր նույն նյութից, ինչ կանանց շրջազգեստների հավաքածուն, ցուցադրվել է հանրախանութներում՝ Պատու օծանելիքի վաճառասեղանի կողքին։ Փողկապի դիզայներական ոճը դեռևս հայտնի է ժամանակակից նորաձևության դիզայներների շրջանում, ինչպիսիք են՝ Լուի Ֆերոն, Տիմոտի Էվերեստը, Դյուշան, Փոլ Սմիթը և Պատրիկ Մաքմյուրեյը։
1925 թվականին Պատուն բացել է օծանելիքի սեփական բիզնեսը՝ երեք բույրերով, որոնք ստեղծել էր Անրի Ալմերասը[10]։ 1928 թվականին Ժան Պատուն ստեղծել է արևայրուքի առաջին լոսյոնը, որը կոչվում էր «Huile de Chaldée»։
Երբ ֆոնդային շուկան փլուզվում է, նույնը տեղի ունենում նաև բարձր նորաձևության հետ, բայց Պատուն կարողացել է պահպանել իր նորաձևության տունը իր բույրերի շնորհիվ։
Պատուի բույրերից ամենահայտնին «Joy»-ն է․ ծաղկային բուրմունք՝ որի նոտաներն են վարդը և հասմիկը, այն շարունակում էր աշխարհի ամենաթանկ օծանելիքը մնալ մինչև Պատու տունը 1972 թվականին չի ներկայացրել «1000» բույրը։ Մինչև «Joy»-ը Պատու տունը թողարկել է բազմաթիվ այլ բույրեր, որոնցից շատերը նախատեսված էին որոշակի իրադարձություններ նշելու համար։
Պատուն մահացել է 1936 թվականին։
Նորաձևության տան դիզայներներն են եղել Մարկ Բոան (1954-1956), Կարլ Լագերֆելդն (1960-1963) և Ժան Պոլ Գոտյեն (1971-1973)։ Քրիստիան Մարի Մարկ Լակրուա ապրանքանիշին է միացել 1981 թվականին։ Վերջին նորաձևության հավաքածուն, որը թողարկվել է «House of Patou» լեյբլի ներքո 1987 թվականին։
«Haute couture»-ի փակվելուց հետո ընկերությունը շարունակել է թողարկել բույրեր «Jean Patou» ապրանքանիշի ներքո։ Նա արտադրել է բույրեր Lacoste-ի համար, երբ 1960-ական թվականներին ձեռք է բերել լիցենզիա[11] և Յոհջի Յամամոտոին՝ 1990-ական թվականներին[12]։
1967-1999 թվականներին Ժան Կերլեոն Պատու նորաձևության տան պարֆյումերն էր, նա այս ընթացքում մշակել է այնպիսի բույրեր, ինչպիսիք են «1000» (1972) և «Sublime» (1992), «Patou Pour Homme» (1980)[13]։
1984 թվականին Ժան Կարլեոն պատասխանատու էր 1925-1964 թվականների Պատու «Ma Collection» շարքի 12 բույրերի համար, ներառյալ՝ առաջին բույրերը («Amour-Amour», «Que sais-je?» и «Adieu Sagesse»), որոնք ստեղծվել էին նորաձևության տան համար 1925 թվականին։ «Ma Collection» շարքը վաճառվել է ըստ Լուի Սյուեի օրգինալների շշալցված օրինակով[14]։
Կերլեոն իր պաշտոնից հեռացել է 1999 թվականին[11]՝ Ժան Միշել Դյուրեին նշանակելով իր տեղում։ Դյուրեի ստեղծագործությունների թվում էին՝ «Un Amour de Patou» «(1998)», «Enjoy» (2003) և «Sira des Indes» (2006)։
2000 թվականին «Joy» բույրը ճանաչվել է դարի բույր FiFi Awards մրցանակաբաշխության ժամանակ՝ շրջանցելով իր մրցակցին՝ Chanel No. 5-ին[15]։
2001 թվականին Պատու նորաձևության տունը գնել է «P&G Prestige Beaute» ընկերության Procter & Gamble ստորաբաժանումը։
2011 թվականին Պատու նորաձևության տունը գնել է բրիտանական «Designer Parfums Ltd» ֆիրման[16]։ Թոմաս Ֆոնտեյնը դարձել է նորաձևության տան պարֆյումերը[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.