ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժան Բեններ (կրտսեր)[6][7] (ֆր.՝ Jean Benner, մարտի 28, 1836[1][2][3][…], Մյուլուզ - հոկտեմբերի 28, 1906[4][5], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ժանրային նկարիչ և դիմանկարիչ, ակադեմիստ, Գեղեցիկ արվեստների ազգային միության (ֆր.՝ Salon de la Société Nationale) անդամ[7]։
Ժան Բեններ ֆր.՝ Jean Benner | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Մյուլուզ |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1906[4][5] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Շվեյցարիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և դիզայներ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Jeune Fille de Capri? և Salomé? |
Պարգևներ | |
Հայր | Jean Benner-Fries? |
Զավակներ | Emmanuel Michel Benner? |
Jean Benner Վիքիպահեստում |
Ժանն ու իր երկվորյակ եղբայր Էմանուիլը ծնվել են 1836 թվականի մարտի 28-ին Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Էլզասի Վերին Ռեյն դեպարտամենտի Մյուլուզ քաղաքում, հնատոհմ[Նշ. 1] բեմանկարիչ, կտորեղենի նկարիչ Ժան Բեններ-Ֆրիզի (ավագ, 1796-1849) ընտանիքում, ով ուներ շվեյցարական ծագում[8][9]։
Նախնական կրթությունն ստանալով հոր ստուդիայում աշխատելու ընթացքում՝ Ժան Բենները տեղափոխվել է Փարիզ ու ընդունվել Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, որտեղ սովորել է Իզիդոր Պիլսի[10], Լեոն Բոնի ու Էռնեստ Հեբերտի ղեկավարությամբ[8]։
Նկարչի ստեղծագործության վրա նշանակալի ազդեցություն է ունեցել Ժան Ժակ Էնները, ում Բենները համարել է ֆրանսիական գեղանկարչության մեջ էլզասյան դպրոցի հիմնադիրը[11], որ առանձնացել է սոցիալական ու քաղաքական ուղղվածությամբ Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո, որի ընթացքում Ֆրանսիան կորցրել է Էլզասն ու Լոթարինգիայի մեծ մասը։ Ժան Ժակ Էնների մահից հետո Ժան Բենները հրատարակել է իր հիշողությունները նրա մասին[12]։
Գեղարվեստի ակադեմիայի Փարիզյան սալոնին Ժան Բեններն առաջին անգամ մասնակցել է 1859 թվականին։ «Փոթորկից հետո Կապրիում» նկարի համար, որ ցուցադրվել է Փարիզյան սալոնում 1872 թվականին, Ժան Բեններն արժանացել է ակադեմիայի երկրորդ դասի մեդալով։ 1879 թվականից մասնակցել է Սալոնին մրցույթից դուրս։ Արժանացել է երկու բրոնզե մեդալների 1889 և 1900 թվականներին Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսներում։
1894 թվականին Ժան Բենները դարձել է Պատվե լեգեոնի շքանշանի ասպետ և ընտրվել Գեղարվեստի ազգային միության անդամ[7]։
Ժան Բենները մահացել է 1906 թվականի հոկտեմբերի 28-ին[13]։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ եղբոր կողքին[14]։
Ժան Բենների աշխատանքների մեծ մասը գտնվում է Բելֆորում Ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև նրա հայրենի Մյուլուզ քաղաքում՝ Գեղարվեստի թանգարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.