From Wikipedia, the free encyclopedia
Ժան–Պիեռ Ֆրանսուա Բլանշար (ֆր.՝ Jean Pierre François Blanchard, հուլիսի 4, 1753[1][2][3][…], Լե Անդելի - մարտի 7, 1809[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գյուտարար, ավելի շատ հայտնի է որպես ավիացիայի և օդագնացության պիոներ։
Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշար ֆր.՝ Jean-Pierre Blanchard | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1753[1][2][3][…] Լե Անդելի |
Մահացել է | մարտի 7, 1809[1][2][3][…] (55 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա մահը պատահարից |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գյուտարար և balloonist |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Սոֆի Բլանշար |
Jean-Pierre Blanchard Վիքիպահեստում |
Ժան–Պիեռ Ֆրանսուա Բլանշարն օդապարիկով իր առաջին հաջողված թռիչքն իրականացրել է 1784 թվականի մարտի 2–ին Փարիզում, ջրածնով լցված օդապարիկով Մարսյան դաշտում։
Օդանապարիկով առաջին հաջողված ղեկավարվող թռիչքը իրականացվել էր մի քանի ամիսներ առաջ՝ 1783 թվականի նոյեմբերի 21-ին, երբ Պիլատր դե Ռոզյեն և մարկիզ դ’Առլանդը օդ են բարձրացել Վերսալի պալատում Մոնգոլֆիե եղբայրների կողմից պատրաստված թաղանթ ունցող օդապարիկով, որը լցված էր տաք օդով և կապված էր։
Բլանշարի օդապարիկում կային առագաստ և երկու թի, որոնցով Բլանշարը, նմանացնելով նավերին, պլանավորել էր ղեկավարել սարքը։ Թռիչքը հազիվ չընդատվեց՝ մեկնումից առաջ դիտորդներից մեկը՝ Դյուպոն դը Շամբոն թռչում է օդապարիկի զամբյուղի մեջ, հանելով իր սուրը, հայտարարում է իր Բլանշարի հետ օդապարիկով օդ բարձրանալու ցանկության մասին։ Որպեսզի նրան հեռացնեին օդապարիկից անհրաժեշտ է եղել ուժ կիրառել[4]։ Բլանշարը փորձում էր օդապարիկը ուղղել դեպի հյուսիս–արևելք դեպի Լա Վիլլետ, բայց սարքին քամին քշեց Սենի վրայով դեպի Բիյանկուր, հետո հետ վերադարձավ՝ վայրէջք կատարելով Ռյու դը Սեվրի վրա։ Բլանշարն լատինական արտահայտությունը՝ «Sic itur ad astra», դարձրել է իր նշանաբանը։
Օդապարիկների վաղ թռիչքները հսկայական ազդեցություն թողեցին այդ ժամանակաշրջանի նորաձևության վրա՝ au ballon ոճի ձևերն ու պատկերները լայն օգտագործվեցին կերամիկայից մինչև գլխարկներ։ Հագուստի համար au ballon–ին հատուկ էր հսկայական թևքերն ու կլորացված կիսաշրջազգեստները, ինչպես նաև օդապարիկների պատկերները։ Սանրվածքներում նորաձև էին à la montgolfier, au globe volant, au demi-ballon, կամ à la Blanchard[5]։
1784 թվականի օգոստոսին Բլանշարը տեղափոխվեց Լոնդոն, որտեղ նա 1784 թվականի հեկտեմբեր 16–ին իրականացրեց թռիչք Ջոն Շելդոնի հետ, որը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում (և առաջինը Ֆրանսիայից դուրս) իրականացված առաջին թռիչքից ընդամենը մի քանի շաբաթ հետո, երբ 1784 թվականի սեպտենբերի 15–ին իտալացի Վինչենցո Լունարդին թռավ Մուրֆիլդսից մինչև Վար։ Բլանշարի օդապարիկի ղեկավարման մեխանիզմը՝ շարժվող թևերն ու հողմաշարժիչը նորից պարզվեց, որ անարդյունավետ են, բայց օդապարիկը թռավ մոտ 115 կմ՝ Չելսիի ռազմական ակադեմիայից, վայրէջք կատարելով Սանբուրիում, որից հետո կրկին բարձրացել է և ավարտել թռիչքը Ռոմսիում։
Երկրորդ թռիչքը Բլանշարն իրակնացրել է 1784 թվականի նոյեմբերի 30–ին ամերիկացի բժիշկ Ջոն Ջեֆֆրիսի հետ միասին Լոնդոնում Գրոսվենոր-Սկվերից արևմուտք գտնվող Ռեդարիում–գարդենից մինչև Ինգրեսսա՝ Կենտում։
Երրորդ թռիչքը, որը նույնպես իրականցվել էր Ջոն Ջեֆֆրիսի հետ միասին, դարձավ առաջին թռիչքը Լա-Մանշի վրայով, այն շարունակվեց 2½ ժամ, թռիչքը Անգլիային Ֆրանսիա տեղի ունեցավ 1785 թվականի հունվարի 7–ին Դուվրսկի պալատից մինչև Գին։
Բլանշարին տրամադրվեց խոշոր պանսիոն Լուի XVI–ի կողմից։ Պիլատր դը Ռոզյեն իրականացրեց փորձ հատել Լա–Մանշը հակառակ ուղղությամբ, սակայն վատ եղանակի պատճառով ստիպված էր տեղափոխել, ամեն դեպքում նա թռավ և զոհվեց նույն թվականի հունիսին։
Բլանշարն իրականացրեց ուղևորություն Եվրոպայով ցուցադրական թռիչքներով։ Բլանշարն իրականացրեց առաջին թռիչքներն օդապարիկով Բելգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և Լեհաստանում։ 1783 թվականին Ֆրանսիայում Լուի Սեբաստիան Լենորմանի կողմից առաջին ժամանակակից անկարգելի հայտնագործումից հետո՝ 1785 թվականին Ժան–Պիեռ Բլանշարը ցուցադրեց այն որպես անվտանգ էվակուացիայի միջոց օդապարիկից։ Այդ ժամանակ, ինչպես Բլանշարի անկարգելի առաջին ցուցադրությունը, շան հետ էր, հետագայում հնարավորություն ունեցավ փորձել հենց ինքը, երբ 1793 թվականին իր օդապարիկը պայթեց և նա օգտագործեց անկարգելը էվակուացիայի համար։ Անկարգելի հետագա զարգացումն ուղղված էր նրա կոմպակտությանը։ Այդ ժամանակ, ինչպես հնում, անկարգելները պատրաստում էին վուշե գործվածքից, ձգված փայտե հիմնակմախքի վրա, 1790–ականների վերջում Բլանշարն սկսեց անկարգելները պատրաստել խիտ մետաքսից, քանի որ այն ավելի ամուր էր և ուներ փոքր Կշիռ։
1793 թվականի հունվարի 9–ին Բլանշարն իրականացրեց օդապարիկով առաջին թռիչքը Հյուսիսային Ամերիկայում, Ֆիլադելֆիայից, Փենսիլվանիա Դեպտֆորդում, Գոլստեր շրջան (Նյու Ջերսի) (Նյու Ջերսի)։ Այդ օրը թռիչքի ականատեսներից էր ԱՄՆ–ի պրեզիդենտ Ջորջ Վաշինգտոնը և ապագա պրեզիդենտներ Ջոն Ադամսը, Թոմաս Ջեֆերսոնը, Ջեյմս Մեդիսոնը և Ջեյմս Մոնրոն։ 1797 թվականին Բլանշարը լքեց ԱՄՆ–ն։
1804 թվականին նա ամուսնացավ Մերի Մադլեն–Սոֆի Արմանտեի հետ (առավել հայտնի ինչպես Սոֆի Բլանշար)
1808 թվականի փետրվարի 20–ին Հաագայում օդապարիկով թռիչքի ժամանակ Բլանշարը սրտի նոպա է ստանում։ Նա ընկնում է օդապարիկից և մի տարի հետո մահանում լուրջ վնասվածքներից։ Նրա այրին շարունակում է ցուցադրական թռիչքները մինչև ինքն էլ է զոհվում։
1819 թվականի հուլիսի 6–ին Էդինբուրգում ծնված ծովային սպա Նորիջ Դեֆֆը, այդ ժամանակ Արևմտյան Եվրոպայով շրջագայելիս, նկարագրում է նրա մահը հետևյալ կերպ․
Կաղապար:Մեջբերման սկիզբ (...)գնացել էի մեծ տոնակատարության Տիվոլի այգիներ, որտեղ եղա ականատեսը շատ տխուր դժբախտ պատահարի։ Մի կողմ թողած երեկոյի զվարճությունները մադամ Բլանշարը պետք է օդապարիկով բարձրանար այգուց վերև և որոշակի բարձրության վրա վառել հրավառություն։ Վերէլքի ժամանակ օդապարիկը բռնեց մի քանի ծառեր, հրթիռի մի մասը թռավ ոչ այն ուղղությամբ, որով պլանավորված էր և այրեց օդապարիկը, որն արդյունքում բաժանվեց մասերի, իսկ դժբախտ մադամ Բլանշարը զամբյուղի հետ միասին ընկավ Ռյու Պրովանսի տան տանիքին մի քանի հազար ոտնաչափ բարձրությունից և , գլորվելով այնտեղից, ջախջախվեց։ Հեշտ է պատկերացնել հազարավոր մարդկանց շոկը, որոնք հավաքվել էին զվարճանքների և ունեին հոգեպես բարձր տրամադրություն և որոնց աչքերի առջև տեղի ունեցավ այդ ամենը։ Բոլոր տոնական միջոցառումներն ընդհատվեցին։ Տոնակատարության կազմակերպիչները հայտարարեցին, որ ամբողջ գումարը, որը հավաքվել էր մուտքում, կտրամադրվի դժբախտ կնոջ երեխաներին։ Այգու մուտքի մոտ կազմակերպեցին դրամահավաքություն զոհվածի ընտանիքի համար։
went to a Grand Fete at the Tivoli Gardens (Jardin de Tivoli, Paris) where [he] witnessed a most melancholy accident: among other amusements for the evening Madame Blanchard was to ascend from the garden in a Balloon, and when a certain height in the air, to set off a display of fire works; owing to the Balloon touching some trees as it ascended, from the people not allowing it to rise at once, a part of the fire works were deranged, and on their being let off, threw their fire upwards in place of downwards, set fire to the Balloon, [which] burst, and precipitated poor Madame Blanchard with her car, from the height of several thousand feet, into the Rue Provence, where she fell on top of a house and from there into the street where she was dashed to pieces. The effect of so shocking an accident on the minds of several thousand people assembled for amusement, and in high spirits, may easily be imagined: everything else was put a stop to, the proprietors gave notice that the admission money would be given to the poor woman's children, and ladies and gentlemen stood at the gate to receive subscriptions for her family'.[6]
Կաղապար:Մեջբերման ավարտ
1991 թվականրն Միջազգային աստղագիտական միությունը Ժան–Պիեռ Բլանշարի անունով է կոչել Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.