From Wikipedia, the free encyclopedia
Թունջելի (թուրքերեն՝ Tunceli, քրդ.՝ Dersim, զազակի՝ Desim), Թունջելիի հին անվանումը՝ զազակի՝ Mamekiye), քաղաք Թուրքիայում, Թունջելիի մարզկենտրոն։ Տեղակայված է Փոքր Ասիայի արևելյան հատվածում։ Թունջելիի նախկին անվանումը եղել է Մամիկի (հայերեն Մամիկոն բառից), այնուհետև Քալան[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Թունջելի | ||
թուրքերեն՝ Tunceli | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Թունջելիի մարզ | |
Համայնք | Թունջելիի մարզ | |
Մակերես | 882 կմ² | |
ԲԾՄ | 940±1 մետր | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 28 586 մարդ (2008) | |
Ագլոմերացիա | 33 316 | |
Ազգային կազմ | թուրքեր, քրդեր | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 428 | |
Փոստային դասիչ | 62000 | |
Ավտոմոբիլային կոդ | 62 | |
Պաշտոնական կայք | tunceli.bel.tr | |
| ||
Թունջելին տեղակայված է Մունզուր և Փյուլումլուր գետերի միախառնումից դեպի հյուսիս։ Քաղաքը կառուցվել է Մունզուրի դաշտում, որը հայտնի է իր բնության հրաշալիքներով։ Քաղաքը շրջափակված է բարձր լեռներով։ 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 32 815 մարդ[2]։ Թունջելիի մարզը Թուրքիայի ամենաքիչ բնակեցված մարզերից է։
Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Թունջելին (այն ժամանակ կոչվել է Քալան) եղել է Դերսիմի գավառի մի մասը։ 1847 թվականին Դերսիմը դարձել է սանջաք։ Վերջինս վարչական պատմական միավոր, որը ավելի փոքր էր, քան գավառը։ Սանջաքի կենտրոնը եղել է Խոզաթ գյուղաքաղաքը։ Հանրապետության ժամանակաշրջանում Թունջելիի մարզը ձևավորվել է 1935 թվականին։ 1946 թվականին Քալանը վերանվանվել է Թունջելի և դարձել մարզկենտրոն[3]։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Ցորենը հիմնական գյուղատնտեսական արտադրանքն է, որով զբաղվում են շրջանում։ Շրջանը հարուստ է նաև քրոմե աղով և մարմարով։ Սակայն հիմնականում արտադրվում է միայն աղ։ Գործում են քիչ քանակությամբ գործարաններ, որոնք թողարկում են գյուղատնտեսական արտադրանք[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.