From Wikipedia, the free encyclopedia
Թեոդոր Հյուբներ Ռյոթքե (անգլ.՝ Theodore Huebner Roethke /ˈrɛtki/ RET-kee;[17], մայիսի 25, 1908[1][2][3][…], Սագինո, Միչիգան, ԱՄՆ[4][5] - օգոստոսի 1, 1963[1][2][3][…], Bainbridge Island, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ[6][7][8]), 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծ։ Համարվում է իր սերնդի առավել կատարյալ ու ազդեցիկ պոետներից մեկը։ Արժանացել է Պուլիտցերյան մրցանակի (1954 թվականին, «The Waking»/«Արթնացում» գրքի համար), երկու անգամ՝ ԱՄՆ Գրքի ազգային ամենամյա մրցանակի (1959 թվականին՝ Words for the Wind[18] գրքի և հետմահու՝ 1965 թվականին՝ The Far Field[19][20] բանաստեղծական ժողովածու համար)։ 1967 թվականին Ռյոթքեի Collected Poems ժողովածուն Պուլիտցերյան մրցանակի ներկայացված չափածո երկերի մրցույթում, ըստ քվեարկության արդյունքների, առաջին տեղ է գրավել, սակայն մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը մրցանակը չի շնորհել հանգուցյալ պոետի գրքին՝ պատճառաբանելով, որ այն պետք է հանձնվի կենդանի, ապրող բանաստեղծի երկի։
Թեոդոր Ռյոթքե անգլ.՝ Theodore Roethke | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Սագինո, Միչիգան, ԱՄՆ[4][5] |
Վախճանվել է | օգոստոսի 1, 1963[1][2][3][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Bainbridge Island, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ[6][7][8] |
Գերեզման | Oakwood Cemetery[9] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և ուսուցիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Arthur Hill High School?, Միչիգանի համալսարան (1929)[10] և Միչիգանի համալսարան (1936) |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | The Waking?[11] |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Վաշինգտոնի համալսարան և Փենսիլվանիա նահանգի համալսարան |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Theodore Roethke Վիքիպահեստում |
Ռյոթքեի ստեղծագործությունն աչքի է ընկնում, հոգեբանական նուրբ վերլուծությամբ, ռիթմով, պատկերավորման բնականությամբ։ ԱՄՆ-ի ազգային և դափնեկիր բանաստեղծ հռչակված Ջեյմս Դիքին շեշտել է, որ իր կարծիքով Ռյոթքեն Ամերիկայի տված մեծագույն բանաստեղծն է ("in my opinion the greatest poet this country has yet produced."[21]):
Ռյոթքեն իրեն լավագույն կերպ է դրսևորել նաև որպես անգլոամերիկյան գրականության պատմություն և գեղարվեստական, բանաստեղծական խոսք դասվանդող մասնագետ՝ տասնհինգ տարի դասախոսելով այդ առարկաները Սիեթլի Վաշինգտոնյան համալսարանում։ Նրա այդ շրջանի ուսանողներից երկուսն արժանացել են Պուլիտցերյան մրցանակի պոեզիայի ասպարեզում, ևս երկուսը առաջադրվել են ու մասնակցել այդ հեղինակավոր գրական մրցույթին։
Ծնվել է գերմանացի ներգաղթյալների ընտանիքում։ Ավարտել է Միչիգանի համալսարանը (1936 թ.), մագիստրական աստիճան ստացել Հարվարդի համալսարանից։ 1930-ական թվականների վերջերից, ստեղծագործական գործունեությանը զուգընթաց, զբաղվել է մանկավարժական աշխատանքով, դասախոսել ամերիկյան տարբեր քոլեջներում ու համալսարաններում (վերջին մեկուկես տասնամյակը՝ Սիեթլի Վաշինգտոնյան համալսարանում)։ 1930-ական թվականներին գրած բանաստեղծությունները լույս է ընծայել «Բաց տուն» (անգլ.՝ Open House, 1941 թ.) ժողովածուում, որը միանգամից շահել է գրասեր հասարակության ջերմ համակրանքը, արժանացել գրաքննադատների դրվատանքին։
Իր կենդանության օրոք Ռյոթքեն հրատարակել է տասը բանաստեղծական ժողովածու, որոնք միշտ էլ բուռն հետաքրքրություն են առաջացրել գրասեր զանգվածների և գրաքննադատների շրջանում։
Ֆիլմ
Թատրոն
1995 թվականին Սիեթլի փողոցներից մեկը կոչվել է «Roethke Mews»՝ ի պատիվ Թեոդոր Ռյոթքեի։
2012 թվականին ԱՄՆ-ում թողարկվել է Թեոդոր Ռյոթքեի դիմապատկերով նամականիշ («20-րդ դարի ամերիկյան տասը մեծ բանաստեղծներ» շարք)[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.