Թեբաին
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Թեբաին, համարվում է ափիոնի ալկալի։ Թեբաինի բաղադրությունը ափիոնի մեջ հասնում է մինչև 0,2 տոկոս։ Անվանումը ենթադրաբար ծագել է Թեբեական լեգեոնից (Θῆβαι, Thēbai - հուն․՝ «Թեբե»): Թերապևտիկ նպատակներով թեբաինը չի օգտագործվում՝ սուր թունայնության պատճառով։ Թեբաինից ռեակցիայի միջոցով սինթեզվում է Բուպրենորֆին, Դիպրենորֆին, Էտորֆին, իսկ օքսիդացման միջոցով՝ Օքսիկոդոն, Նելոքսոն, Նալտրեքսոն, Նալբուֆին։ Մտնում է օմնոպոնի կազմի մեջ։
Թեբաին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | 3,6-դիմետոկսի, N-մեթիլ-4, 5-էպոկսիմորֆինադիեն-6,8 |
Քիմիական բանաձև | C₁₉H₂₁NO₃ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | փոշի |
Արտաքին տեսք | մանր բյուրեղներ |
Մոլային զանգված | 311,37 գ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | 191 — 193 °С °C |
Եռման ջերմաստիճան | 395.93 °С °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 115-37-7 |
PubChem | 5324289 |
EINECS համար | 204-084-1 |
SMILES | CN1CCC23C4C(=CC=C2C1CC5=C3C(=C(C=C5)OC)O4)OC |
ЕС | 204-084-1 |
ChEBI | 4479543 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ափիոնային ալկալիների շարքում թեբաինը ֆիզիոլոգիական ազդեցությամբ ավելի հեռու է մորֆինից և համարվում է ջղաձգություն առաջացնող թույն, այլ ոչ թե թմրանյութ։
Թեբաինն իրենից ներկայացնում է բաց դեղնավուն, մանր բյուրեղավոր փոշի, հեշտ լուծվող է քլորոֆորմի մեջ և դժվար լուծվող՝ սպիրտի և եթերի մեջ։ Հալման ջերմաստիճանը կազմում է 191 — 193 °C, եռման ջերմաստիճանը՝ 395,93 °C:
Թեբաինի ստացման նախնական հումք է ծառայում թեբաինային «ձյութը», որը ստանում են պապավերինի արտադրությունից հետո[1]։ Թեբաինային ձյութն իրենից ներկայացնում է հավելյալ ալկալիների հիմքերի խառնուրդ, որն աղտոտված է հիմնականում ձյութանման նյութերով և հիմնային բնույթի այլ խառնուրդներով։
Ալկալիների պարունակությունը թեբաինային ձյութի մեջ տատանվում է և կախված է ափիոնի տեսակից և որակից, և պարունակում է 6 մինչև 15%։ Թեբաինիային ձյութից թեբաին ստանալու համար օգտագործում են դրա սալիցիլաթթվի հետ, դժվար լուծվող իզոպրոպիլային սպիրտում թեբաինի սալիցիլատ աղի հատկանիշները[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.