From Wikipedia, the free encyclopedia
Էրիկ Բորնստադ Հագեն (նորվ.՝ Erik Bjornstad Hagen, հուլիսի 20, 1975[1], Հյոնեֆոս, Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, որն ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։ Հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։ Հայտնի է նորվեգական «Վոլերենգայի» և ռուսական «Զենիթի» կազմում անցկացրած հանդիպումներով։ Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Էրիկ Բորնստադ Հագեն | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Նորվեգիա | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նորվեգիա | |||||||||||||||||||||||||||||
Մականուն | Panzer | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 20, 1975[1] (49 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վեմե, Հյոնեֆոս, Նորվեգիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 84 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էրիկը կատարել է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 2004 թվականին կայացած Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[2][3]։
2004 թվականի դեկտեմբերին Էրիկը համալրել է «Զենիթի» կազմը և դարձել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին նորվեգացի ֆուտբոլիստը։ 2006 թվականին նշանակվել է ակումբի փոխ-ավագ։ Բարձրահասակ և ամրակազմ Հագենը լավ էր խաղում երկրորդ հարկում նույնպես, սակայն իր արագությունը միշտ տեղի է տվել։ 2007 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ֆուտբոլիստը եղել է թիմի ավագ[4][5]։ 2005 թվականի առաջնության շրջանակներում ֆուտբոլիստը ընդհանուր անցակացրած 28 խաղերում «արժանանում է» 12 դեղին քարտերի։ 2008 թվականի հունվարի վերջին Հագենը կնքելով վարձավճարային պայմանագիր պաշտոնապես դառնում է անգլիական «Ուիգան Ատլետիկի» ֆուտբոլիստը[6][7]։ Վարձավճարի ժամկետի լրանալուց հետո Հագենը չի վերադառնում «Զենիթ» այլ տեղափոխվում է իր նախկին ակումբ՝ «Վոլերենգա»[8], որտեղից էլ 2004 թվականին տեղափոխվել էր «Զենիթ»։
2011 թվականի օգոստոսին Հագենը համալրում է Եվնակերի կազմը[9]։ Իր նորամուտային խաղում ֆուտբոլիստը կոպիտ խաղտման համար արժանանում է կարմիր քարտի և հեռացվում է խաղադաշտից[10]։ Սեպտեմբերին Էրիկի ակումբակիցն է դառնում իր զույգ եղբայրը՝ Ռունեն[11]։
2014 թվականի ապրիլին նորվեգական մամուլին տված հարցազրույցի ժամանակ Հագենը ասում է, որ «Զենիթի» ֆուտբոլիստները մասնակցում էին պայմանավորված խաղերի[12][13][14]։ Ավելի ուշ նա ճշգրտում է իր խոսքը ասելով, որ խոսքն ընդամենը մեկ հանդիպման մասին է, որն էլ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած պորտուգալական «Վիտորիայի» դեմ խաղն էր[15]։
Մի խաղից առաջ ասվել էր, որ մենք՝ յուրաքանչուրս 3 հազարական դոլարի դիմաց միայն պետք է հաղթենք խաղում։ Ես կանգնեցի ու ասացի, որ սա ուղղակի խայտառակություն է, քանի որ մենք այսպես էլ ուժեղ ենք մրցակցից։ Այնուամենայնիվ բոլորը որոշեցին վճարել և ես նույնպես վճարեցի[13]։ |
Էրիկ Հագենը ամուսնացած է և դաստիարակում է իր դուստր Մարտային[16]։
Էրիկը իտալական ֆուտբոլի երկրպագու է։ Պատանի հասակից երկրպագում է «Միլանին»։ Սիրելի ֆուտբոլիստը Ֆրանկո Բարեզին է[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.