From Wikipedia, the free encyclopedia
Էվկլադե (հուն․՝ Εὐκελάδη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 1 ժամանակավոր անվանումը[1][3][4]։
Էվկլադե (Յուպիտեր XLVII) Eukelade | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 5 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 22,6[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 484 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,2829[2] |
Սիդերիկ պարբերություն | 735,2 օր[2] |
Թեքվածություն | 164° (խավարածրի հարթության նկատմամբ) 165° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~2 կմ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Էվկլադեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 484 000 միլիոն կմ հեռավորության վրա, 735,2 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 164° խավարածրի հարթության նկատմամբ (165° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,2829 է[1][2]։
Էվկլադեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակի անունը տրվել է 2005 թվականի մարտին, այն անվանվել է որոշ աղբյուրների համաձայն Հունական դիցաբանության մուսա Էվկլադեի անունով[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.