Էսվատինի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Էսվատինիի Թագավորություն (անգլերեն՝ Kingdom of Eswatini, նախկինում՝ Սվազիլենդի Թագավորություն) փոքր երկիր է Հարավային Աֆրիկայում, որը սահմանկցում է ՀԱՀ-ի հետ արևմուտքում և Մոզամբիկի հետ արևելքում։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։ Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը՝ 601 հզ (1981)։ Մայրաքաղաքը՝ Մբաբանե (29,9 հզ. բն., 1981)։ Վարչականորեն բաժանվում է 4 շրջանի։
Էսվատինի | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն և թագավորություն | ||||
Ներառում է | Հոհո, Լուբոմբո, Մանզինի և Շիսելվենի | ||||
Պետական լեզու | անգլերեն և սվատի | ||||
Մայրաքաղաք | Լոբամբա և Մբաբանե | ||||
Պետական կարգ | Բացարձակ միապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Էսվատինիի խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Մսվատի III | ||||
Կառավարության ղեկավար | Russell Dlamini? | ||||
Ազգաբնակչություն | ▲1 160 164 մարդ (2020) | ||||
Հիմն | Nkulunkulu Mnikati wetibusiso temaSwati | ||||
Կարգախոս | Մենք ամրոց ենք | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 6, 1968 թ. | ||||
Արժույթ | լիլանգենի | ||||
Ժամային գոտի | Հարավային Աֆրիկայի ստանդարտ ժամանակ, UTC+2 և Africa/Mbabane?[1] | ||||
Հեռախոսային կոդ | +268 | ||||
Ինտերնետ-դոմեն | .sz | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,597[2] | ||||
gov.sz |
1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության գլուխը թագավորն է։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին և երկպալատ (ներքին պալատ և սենատ) պառլամենտին։ Պառլամենտի ընտրությունները երկաստիճան են. բնակչությունն ընտրում է ընտրողների կոլեգիա, իսկ կոլեգիան էլ ներքին պալատի 40 պատգամավոր և 10 սենատոր։ Բացի այդ, ներքին պալատի 10 անդամներին և 10 սենատորներին նշանակում է թագավորը։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։
2013 թվականի մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ՝ Կարեն Նազարյանը և Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն։ Նյու Յորքում Հայաստանի մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.