Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Էմի Քադի (անգլ.՝ Amy Cuddy, հուլիս 1972, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի սոցիալական հոգեբան, գրող, դասախոս, հայտնի է կարծրատիպերի և խտրականության, հույզերի, իշխանության, ոչ վերբալ վարքագծի, հորմոնալ մակարդակներում սոցիալական խթանների հետևանքների վերաբերյալ իր հետազոտություններով։
Էմի Քադի | |
---|---|
Ծնվել է | հուլիս 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան (2005)[1], Կոլորադոյի համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում (2000)[1] և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան (1998)[1] |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և հոգեբան |
Աշխատավայր | Ռատգերսի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | hbs.edu/faculty/Pages/profile.aspx?facId=491042 |
Amy Cuddy Վիքիպահեստում |
Քադին Հարվարդի բիզնես դպրոցի բիզնես կառավարման դոցենտ է[2]։ 2012 թվականին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում TEDGlobal-ի ժամանակ Քադին հանդես է եկել TED ելույթով, որն ունեցել է 33 միլիոն դիտում և համարվում է TED ամենաշատ դիտված ելույթներից երկրորդը[3][4]։
Քադին ուսումնասիրել է մարդկանց դատողության և միմյանց վրա փոխազդեցության սկզբնաղբյուրն ու արդյունքները։ Նա կատարել է կարծրատիպերի և խտրականության (օրինակ՝ ասիացի-ամերիկացիների, տարեց մարդկանց, լատինոամերիկացիների, աշխատող մայրերի դեմ), հակասական զգացմունքների պատճառների ու հետևանքների (նախանձ, ցավ), ոչ վերբալ վարքագիծ և կապի, սոցիալական խթանների հետևանքների վերաբերյալ փորձնական և կոռելացիոն հետազոտություններ։
2015 թվականին Քադին հրատարակել է «Presence: Bringing Your Boldest Self to Your Biggest Challenges» գիրքը։
Որպես դասախոս Քադին հանդես է եկել իշխանության հոգեբանության, ազդեցության, ոչ վերբալ կապի և նախապաշարմունքների մասին դասախոսություններով[5][6][7]։
Քադին սովորել է Կոնրադ Վայզեր ավագ դպրոցում, սոցիալական հոգեբանական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել Փրինսթոնի համալսարանում, բակալավրի աստիճան՝ Կոլորադոյի համալսարանում։ Նախքան Հարվարդի բիզնես դպրոցին միանալը՝ Քադին եղել է Հյուսիսարևմտյան համալսարանի Կելոգ կառավարման դպրոցի դոցենտ[8], որտեղ դոկտորական ծրագրի բիզնես ծրագրավորման և հետազոտման մեթոդներում դասավանդել է կազմակերպման ղեկավարում և Ռաթգերս համալսարանի դոցենտ, որտեղ ավարտական կուրսի ուսանողներին դասավանդել է սոցիալական հոգեբանություն։ Հարվարդի բիզնես դպրոցում դասավանդել է բիզնես կառավարման դասընթացներ։
2015 թվականի դեկտեմբերին Քադին հրատարակել է «Presence: Bringing Your Boldest Self to Your Biggest Challenges» գիրքը[9], որը Նյու Յորք Թայմսի բեսթսելեր ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը[10]։
Քադին գրել և գերմաներեն է թարգմանել «Dein Körper spricht für dich: Von innen wirken, überzeugen, ausstrahlen» (Մարմինը խոսում է քո փոխարեն. ներսից, աշխատանքից, համոզմունքից, ճառագայթից) գիրքը[11]։
Քադին մեծացել է Փենսիլվանիա նահանգի Ռոբեսոնիա շրջանում։ Նա դասական բալետի պարուհի է։ Քոլեջում սովորելու տարիներին ավտովթարի ժամանակ գլխի լուրջ վնասվածք է ստացել[18][19][20][21]։ Բժիշկներն ասացին, որ նա լիովին չի ապաքինվի։ Սակայն նա ստացավ բակալավրի աստիճան, ինչպես նաև հոգեբանական գիտությունների թեկնածուի կոչում Փրինսթոնի համալսարանից։ «Թվիթթեր»-ի իր էջում նա հաճախ նշում է, որ սիրում է կենդանի երաժշտություն։
Ունի մեկ որդի։ 2014 թվականի օգոստոսին ամուսնացել է Պոլ Կոստերի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.