Էկոլոգիական խնդիր, բնական միջավայրի փոփոխությունն է մարդածին գործոնների արդյունքում, որը հանգեցնում է բնության կառուցվածքի և ֆունկցիայի խախտմանը[1]։
Էկոլոգիական խնդիրները, որոնք կապված են լանդշաֆտի բաղադրամասերի կամ նրանց համալիրների առանձին խախտումների հետ, պայմանականորեն կարելի է խմբավորել 6 խմբի մեջ[2].
- մթնոլորտային (մթնոլորտի աղտոտում՝ ռադիացիոն, քիմիական, մեխանիկական, ջերմային)
- ջրային (մակերևութային և ստորգետնյա ջրերի սպառում և աղտոտում, ծովերի և օվկիանոսների աղտոտում)
- աշխարհաերկրաձևաբանական (գեոմորֆոլոգիական) (անարդյունավետ պրոցեսների ինտենսիվացում, ռելիեֆի և աշխարհագրական կազմի խախտում)
- բնահողային (հողերի աղտոտում, էրոզիա, դեֆլյացիա և երկրորդային աղակալում և այլն)
- կենսաբանական (բուսականության տվյալներ, անտառի դեգրադացիա, գերարածեցում, տեսակային բազմազանության կրճատում և այլն)
- կոմպլեքսային (լանդշաֆտային) անապատացում, կենսաբազմազանության նվազում, բնապահպանական տարածքների ռեժիմի խախտում և այլն։
Բնության փոփոխման վերաբերյալ էկոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա առանձնացնում են հետևյալ էկոլոգիական իրավիճակները[3].
- անթրոպոէկոլոգիական, բնակչության կյանքի պայմանների և առողջության փոփոխություն,
- բնառեսուրսային, կապված են բնական ռեսուրսների օգտագործման և սպառման հետ, վատացնում են տնտեսության գործունեությունը տարածքների վրա,
- լանդշաֆտագենետիկական, պայմանավորված են լանդշաֆտի ամբողջականության խախտմամբ, գենոֆոնդի կորստով, յուրահատուկ բնական գործոնների կորստով[4]։
Էկոլոգիական խնդիրների դասակարգումը կարելի է կատարել նաև այլ չափանիշների հիման վրա[5].
- ըստ առաջացման հիմնական պատճառների կարելի է տարբերել[6].
- էկոլոգիահիդրոտեխնիկական,
- էկոլոգիաարդյունաբերական,
- ըստ սրության
- ոչ սուր,
- չափավոր սուր,
- սուր,
- շատ սուր,
- ըստ բարդության
- ըստ լուծման հնարավորության
- լուծելի,
- դժվար լուծելի,
- գրեթե անլուծելի,
- ըստ տարածաշրջանների տարածական գրավման
- ըստ ժամանակահատվածի
- կարճատև,
- երկարատև,
- գրեթե չանհետացող,
- ըստ սահմանառեգիոնալ գրավման
Living blue planet report : species, habitats and human well-being. Tanzer, John., Phua, Carol., Jeffries, Barney., Lawrence, Anissa., Gonzales, Aimee., Gamblin, Paul. Gland, Switz.: WWF International. 2015. ISBN 9782940529247. OCLC 921303021.{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)