From Wikipedia, the free encyclopedia
Էլի Սաաբ (արաբ․՝ إيلي صعب, ծնվել է՝ 4 հուլիսի, 1964), երբեմն ճանաչվում է որպես 'ES', լիբանանցի դիզայներ։ Նրա հիմնական արհեստանոցը Լիբանանում է, ունի արհեստանոցներ նաև Միլանում և Փարիզում։
Էլի Սաաբ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան[2] |
Քաղաքացիություն | Լիբանան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և նորաձևության դիզայներ |
Կայք | eliesaab.com |
Elie Saab Վիքիպահեստում |
Էլի Սաաբը փայտավաճառի որդի է, ով մեծացրել է հինգ երեխա Դամուրում՝ հարավային ափամերձ Բեյրութի արվարձանում։
1982-ին, Սաաբը 15 աշխատողների հետ թողարկեց իր Բեյրության հիմքով նորաձևության ապրանքանիշը, երբ ինքը 18 տարեկան էր։ Սկզբում իր արհեստանոցը մասնագիտացված էր հարսանյաց ոլորտում, նա կարում էր հարսանյաց զգեստներ օգտագործելով թանկ կտորներ, ժանյակներ, մանր ասեղնագործություններ, մարգարիտներ, բյուրեղներ և մետաքսաթելեր։Բեյրութում նա համբավ ձեռք բերեց իր թաղամասի կանանց համար զգեստներ արելով, և շուտով համբավը մեծացվեց բարձր դասի կանանց կողմից, ովքեր սկսեցին նկատել նրա ոճերը։
Սաաբը հանդիպեց իր ապագա կնոջը՝ Քլոդինին, երբ նրա մայրը գնեց իր կարած զգեստներից մեկը։ Նրանք ամուսնացան երեք տարի հետո։ Այժմ նրանք երեք որդիների ծնողներ են, ովքեր ապրում են Ժնևում։
Սաաբն ունի երեք տուն Լիբանանում. մի հին տուն Բեյրութի Գեմմայզե տաղամասում, մի տուն Ռաբիեում և շվեյցարական տնակ Ֆաքրայում։ Սեփականություններ ունի նաև Ֆրանսիայում և Շվեյցարիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.