From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում, երկրի տնտեսության կարևոր ճյուղն է։ 2009 թվականին ՀՆԱ-յում նրա մասնաբաժինը կազմել է 8,3 %, զբոսաշրջության ոլորտում աշխատում է մոտ 25 հազար մարդ, կամ աշխատանքային բնակչության 11.7 %-ը[1]։ Չնայած 2008 թ.-ից 2012 թվականների Համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը ամեն տարի հյուրընկալում էր ավելի քան 900 հազար զբոսաշրջիկի, որոնք միջինում հյուրանոցներում կամ քեմփինգներում անցկացրել են 2,5 գիշեր[2]։ Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում հիմնականում ունի բիզնես ուղվածությունները (ամբողջ երկրում՝ 44 %, 60 % մայրաքաղաքում, որը ավելի է 2009 և 2010 թվականներին համապատասխանաբար 11 % և 25 %-ով)[3]։ Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի 2011 թվականի զբոսաշրջության ոլորտում զեկույցի, Լյուքսեմբուրգը զբոսաշրջիկների համար իր գրավչություններով հանդերձ ամբողջ աշխարհում գրավում 15-րդ հորիզոնականը[4]։
Զբոսաշրջիկների համար գլխավոր ուղղություններն են Լյուքսեմբուրգ քաղաքը, միջնադարյան Վիանդեն ամրոցը, Էխտերնախ կոմունայի աբբայությունն ու Մոզելսկի հովտի գինեգործական շրջանները։ Երկրի արևելքում գտնվող Մյուլլերտալ մարզը ստացել է «Լյուքսեմբուրգյան Շվեյցարիա» անվանումը, իսկ Արդենների հյուսիսում գտնվող լեռնային Էսլինգ շրջանը գրավում է ակտիվ հանգստի սիրահար զբոսաշրջիկներին[5]։
Լյուքսեմբուրգն ունի լավ ճանապարհային, երկաթուղային և օդային կապեր այլ եվրոպական քաղաքների հետ, ինչը երկիրը դարձնում է միջազգային հանդիպումների, ինչպես նաև հանգստյան օրերն անցկացնելու ավելի տարածված վայր[6]։ Միայն զբոսաշրջիկների կեսը երկիր են այցելում հարևան Նիդերլանդներ, Բելգիա, Գերմանիա երկրներից[2]։ Երկիր մեծ թվով այցելում են նաև Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։ Երկրում մեծ տարածում ունի քեմփինգները, հատկապես հոլանդացիների կողմից, ովքեր ի տարբերություն այլ ազգերի, քեմփինգներ կազմակերպում են ավելի երկար ժամանակներով և հատկապես Արդեններում և Մյուլլերտալում։
Լյուքսեմբուրգն աշխարհում միակ Մեծ Դքսությունն է, որն ըստ կառավարման ձևի սահմանադրական միապետություն է։ Պետությունը տեղակայված է Եվրոպայի կենտրոնում, սահմանակից է Բելգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, զբաղեցնում է 2586 կիլոմետր քառակուսի տարածք, բնակչությունը կես միլիոնից ավելի է[7]։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Լյուքսեմբուրգն ունի բարձր զարգացած տնտեսություն, 2013 թվականին աշխարհի երկրներն ըստ մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-յում երկիրն ամբողջ աշխարհում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[8]։ Երկրի մայրաքաղաք և խոորագույն քաղաք Լյուքսեմբուրգը հանդիսանում է Եվրոպական միության մի քանի հաստատությունների մշտական նստավայրը։ Այն նաև կարևոր միջազգային ֆինանսական կենտրոն է[9]։
Եվրոպայում Լյուքսեմբուրգի մշակույթը հռոմեական և գերմանական մշակույթների խառնուրդ է։ Երկրի պաշտոնական լեզուներն են գերմաներենը, ֆրանսերենն ու լյուքսեմբուրգերենն է, ընդ որում, վերջինը պաշտոնականի կարգավիճակ ստացել է միայն 1984 թվականին։ Բնակչության մեծ մասը տիրապետում է նաև անգլերենին։
Լյուքսեմբուրգի ճանապարհային ցանցը արդիականացվել է վերջին տարիներին, որտեղ կառուցել է ավտոմայրուղիներ, որոնք երկիրը կապում են Բելգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։ TGV ճեպընթացիկ էլեկտրագնացքի ցանցը Լյուքսեմբուրգը միացնում է Փարիզին, որի համար Լյուքսեմբուրգի քաղաքային երկաթուղային կայարանը վերանորոգվել է։ Ներկայումս երթուղով Լյուքսեմբուրգից Փարիզ կարելի է հասնել երկու ժամում, իսկ մայրուղով մոտավորապես 3,5 ժամում, իսկ Բրյուսել մայրուղով կարելի է հասնել 2 ժամում, իսկ երթուղով՝ մի քիչ ավելի երկար[6].:
Լյուքսեմբուրգն ունի օդային կապեր եվրոպական շատ քաղաքների հետ, ինչպիսիք են Ամստերդամը, Բեռլինը, Կոպենհագենը, Ֆրանկֆուրտը, Ժնևը, Լոնդոնը, Մադրիդը, Փարիզը և Հռոմը։ Լյուքսեմբուրգի օդանավակայանի նոր ուղևորային տերմինալը 2010 թվականիին հյուրընկալել է մոտ 1,6 միլիոն ուղևորի, ինչը 5,1 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին[10]։
2009 թվականին Լյուքսեմբուրգում կար 261 հյուրանոց և հոսթել, որոնք հնարավորություն ունեին տեղավորել 14 709 հյուրերի, այդ թվում նաև Լյուքսեմբուրգում 8057 մարդ (ընդհանուր թվի 55 %-ը), և Արդենն շրջանում՝ 2757 մարդ (18 %): Ընդհանուր գիշերների քանակը, որոնք 2009 թվականին զբոսաշրջիկներիկողմից անցկացվել է հյուրանոցներում և հոսթելներում, կազմում է 1,26 միլիոն, ինչը համեմատած 2007 թվականի 8 %-ով ավել է։ Քեմփինգներում անցկացրած գիշերները կազմում են 739208 գիշեր (նվազել է 8,4 %-ով)[2]։
Լյուքսեմբուրգում նշվում են մի շարք ազգային տոներ, որոնցից շատերն ունեն դարավոր ավանդույթներ։ Առավել հայտնիներն են[11].
Լյուքսեմբուրգի ազգային խոհանոցը համատեղում է ֆրանսիական, ինչպես նաև գերմանական և բելգական կերակրատեսակների չափաբաժինները։ Ունի ֆիրմային ճատաեսակներ, ինչպիսիք են, օրինակ, Bouneschlupp լոբով ճաշը, Judd mat Gaardebounen՝ լոբու հետ մատուցվող խոզի պարանոց և Fritür-ը, Մոզել գետից որսած ոչ մեծ յուղոտ ձուկ։ Հովտի սպիտակ չոր գինիները ներառում են ռիսլինգը, Պինո-գրին, Պինո բլանը և Օկսերուան, ինչպես նաև Մյուլլեր-Տուրհաուն և Էլբլինգը[12]։ Հայտնի է նաև Crémant de Luxembourg փրփրուն գինին, որն արտադրվում է ֆրանսիական շամպայնի արտադրության ավանդական մեթոդների համաձայն[13]։
Լյուքսեմբուրգ քաղաքը հանդիսանում է եվրոպական կարևոր ֆինանական կենտրոն, ինչպես նաև Լյուքեսմբուրգում է գտնվում երկրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ մտնող միակ օբյեկտը՝ Բոկ հրվանդանը[en][14]:
2011 թվականին Լյուքսեմբուրգի Զբոսաշրջության վարչությունը տեղեկացրել էր, որ մի քանի շարունակաբար անկումից հետո քաղաքը 2011 թվականին ընդունել է 403085 զբոսաշրջիկի. 6,38 տոկոս ավելի, քան 2010 թվականին։ Քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը Բոկ ամրոցն է, որն այցելել են ընդհանուր առմամբ 87,083 զբոսաշրջիկ[15]։
Հին Լյուքսեմբուրգում է գտնվում Բոկ հրդանդանը, Մեծ դքսերի պալատը, Լյուքսեմբուրգի Աստվածամոր տաճարը, որը կառուցվել է նեոգոթիկ ճարտարապետական ոճով, Վիլհելմ II-ի հրապարակը[en], զինապալատն իր բազմաթիվ փողոցային սրճարաններով և ռեստորաններով, Ոսկե տիկնոջ հուշարձանը, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին և Ադոլֆի կամուրջը։
Լյուքսեմբուրգի հին քաղաքում է գտնվում Լյուքսեմբուրգ քաղաքի պատմության թանգրանը, որի էքսպոզիցիան ներառում է քաղաքի պատմությունն սկսած հիմնադրումից (ներքնահարկում) մինչև այսօրվա օրերը (վերնահարկում), Արվեստի և պատմության ազգային թանգարանը, որտեղ ցուցադրվում են կելտական և ռոմանական ծագում ունեցող արտեֆակտներ, այդ թվում նաև լավ պահպանված խճանկար, որոնցում պատկերված էին հռոմեական մուսաներ[16]։
Գրունդ թաղամասում[en] տեղակայված են Նեյմյունստեր աբբայությունը[en] և Լյուքսեմբուրգի բնագիտության պատմության թանգարանը[en][17]: Իր ժամանակներում այն քաղաքային աղքատության թաղամասներից մեկն էր, իսկ ներկայումս այն հայտնի է զբոսաշրջիկների շրջանում իր միջնադարյան փողոցների նրբաճաշակ ռեստորանների և ակտիվ գիշերային կյանքի շնորհիվ։
Կիրխբերգի բարձրավանդակում, որը տեղակայված է քաղաքի և օդանավակայանի միջև, 1970-ական թվականներին կառուցվել բազմաթիվ շենքեր Եվրամիության և այլ կազմակերպությունների համար, ներառյալ բանկերը և բիզնես կենտրոնները։ Բարձրավանդակում կառուցված են նաև մի շարք մշակությաին օբյեկտներ, այնպիսիք, ինչպիսիք են Լյուքսեմբուրգի ժամանակակից արվեստի թանգարանը[en] և համերգային Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիա դահլիճը, ինչպես նար սպորտի և զվարճանքի հիմնարկություններ[18]։
Վիանդենը ոչ մեծ քաղաք է Օուր գետի գեղատեսիլ գրկում։ Տեղակայաված է Լյուքեսմբուրգի Գերմանիայի հետ հյուսիսարևելյան սահմանի վրա։ Զբոսաշրջիկներին ամենից շատ գրավում են տեղի միջնադարյան ամրոցները, որոնք գետից բարձր են գտնվում, և քաղաքում տիրեց միջնադարյան մթնոլորտը։
Վիանդեն ամրոցը[en] կառուցվել է XI-XIV դարերում, և Վիանդենի կոմսերի համար նստավայր է դարձել։ Ամրոցը ձաղկել է մինչև 18-րդ դարը, բայց հրդեհից, ինչպես նաև երկրաշարժից հետո խարխլվել է։ 1820 թվականին Վիլհելմ I-ը՝ Հոլանդիայի թագավորը և Լյուկսեմբուրգի առաջին մեծ դուքսը, վաճառել է ամրոցը տեղի առևտրականներից մեկին, որն իր հերթին վերջինիս պարունակությունն ու աղյուսե շարվածքը մաս առ մաս վաճառել է, ամրոցը դարձնելով ավերակ[19]։ Ամրոցը այդ վիճակում մնացել է մինչև 1977 թվականը, երբ մեծ դուքս Ժանը ամրոցը հանձնել է պետությանը, որի շնորհիվ իրականացվել է լայնածավալ վերականգնումներ[20]։
Վիանդենում է գտնվող բազկաթոռի նման վերելակ, որով կարելի է բարձրանալ ամրոցը վերևում գտնվող ռեստորանը, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի քաղաքը և իր հարակից շրջանները։ Քաղաքն ունի նաև Վիկտոր Հյուգոյին նվիրված թանգարան, որը գտնվում է Օոուր գետի կամրջի մոտ գտնվող տան մեջ, որտեղ նախկինում գրողը մնացել է։ Թանգարանի ցուցադրություններում ներկայացվում են Հյուգոյի մի շարք օրիգինալ նամակներ և նկարներ[21]։
Գերմանիային սահմանակից Էխտերնախ քաղաքը, իր մոտ 4 հազար բնակչով, համարվում է Լյուքսեմբուրգի ամենահին քաղաքը։ Այն հիմնադրվել է 698 թվականին անգլիացի միաբան Սուրբ Վիլիբրորդի կողմից, ով մինչև իր մահը՝ 739 թվականը, վանքի վանահայրն էր եղել։ Սուրբ Վիլիբրորդի պատվին քաղաքում սահմանվել է տոն՝ Ջրի տոն, որն արդեն մոտ 500 տարի նշվում է տեղի բնակիչների կողմից, ներգրավման բազմաթիվ ուխտավորների։ Վիլիբրորդի դամբարանը գտնվում է սիմետրիկ աշտարակների բազիլիկում։ Էխտերնախը մեծացել է աբբայության պատերի շուրջը և քաղաքի կարգավիճակ ստացել է 1236 թվականին, իսկ աբբայությունը վերակառուցվել է 1737 թվականին բարոկկո ոճով։ Էխտերնախում 1975 թվականին բացվել է մեծ հռոմեական վիլլայի ավերակները, որոնք բաց են այցելուների համար[22]։
Էխտերնախն իսկական մեկնակետ է «Լյուքսեմբուրգյան Շվեյցարիա» այցելելու կամ Զաուեր գետով հեծանվային ուղևորություններ կատարելու համար[22]։ Ամեն տարի մայիս-հունիս ամիսներին քաղաքում անցկացվում է Միջազգային երաժշտական փառատոն[en]: Էխտերնախում այդ թվում նաև գործում է Հին պատմության թանգարանը[23]։
Մոզել գետի հովիտը անցնում է Լյուքսեմբուրգի տարածքով (մոտ 42 կմ), տեղեկայված է Շենգեն գյուղի հարավայինի և Վասսերբիլիագայի հյուսիսային մասում։ Գետի հովտում կան բազմաթիվ խաղողի այգիներ։ Սա Լյուքսեմբուրգի գինու արդյունաբերության կենտրոնն է։ Մոզել գետը մտնում է Լյուքսեմբուրգի Շենգենի քաղաքի տարածք, որտեղ անցկացվել է Եվրամիության մի շարք երկրների միջև անձնագրային և մաքսային հսկողությունը վերացնելու համաձայնություն, ապա անցնում է Ռեմերշենայով, Շվեբզանգեով, Բեխ-Կլեյնմախերով, Վալենշեյնով և Ռեմիխայով։ Շտադտբրեդիմյուսայից և Գրեյվելդանգեից հետո գետն անցնում է Էլեն գեղատեսիլ գյուղով, ապա Ան և Մախտում գյուղերով, որտեղ տեղակայված են Լյուքսեմբուրգի մի քանի լավագույն ռեստորաններ[24][25]։
Երկրի հյուսիսային մասում տեղակայված է Արդեններ բարձրությունը, որն ապահովում է գերազանց հնարավորություններ ճանապարհորդների և լեռնային հեծանվորդների համար։ Տեղի տեսարժան վայրերից են ամրոցներ Բուրշեդը, Բրանդենբուրգը, Կլերվոն, Էշ-ան-Սյուրը, Վիանդենը և Վիլցը, ինչպես նաև Լակ դե լա Օտ Սյուրը, որոնք զբոսաշրջիկներին ընձեռում են լողի և ջրային տարբեր մարզաձևերին մասնակցելու հնարավորություն[26]։
Էխտերնախի հյուսիսում գտնվում է Մյուլլերտալը, որտեղով անցնում են հետիոտնային ու հեծանվային ուղիներ լեռներով, որտեղ կան քարանձավներ։ Մեքենայով ճանապարհորդողները կարող են այցելել բազմաբնույթ վայրեր՝ գետահովիտներից մինչև հարթավայրեր։ Մեքենայով ճանապարհորդողները կարող են այցելել բազմաթիվ վայրեր՝ գետահովիտներից մինչև տափաստաններ։ Հայտնի զբոսաշրջային վայրեր են համարվում Բերդորֆը և Բոֆորը[27]։
Երկրի հարավում գտնվող Մոնդորֆ լե Բեն կոմունայում գտնվում է մի շարք ժամանակակից սպա և ֆիթնես կենտրոններ, այստեղ է գտնվում է նաև Լյուքսեմբուրգի միակ խաղտունը՝ Խաղատուն 2000[en]-ը[27]։ Մոնդորֆայից ոչ շատ հեռու գտնվում է Լյուքսեմբուրգի դեռևս Հռոմեական կայսրության լծի տակ գտնվող ժամանակների ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկը՝ Dalheim Ricciacum-ը, որտեղ և գտնվում է հռոմեական ամֆիթատրոնը[28]։
Բոկի ամրությունը[en] Լյուքսեմբուրգ քաղաքում ունի ստորգետնյա անցումներ, որոնք պաշտպանողական կառույցների մաս են եղել, մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Բաց է մարտ-հոկտեմբեր ամիսներին ամեն օր առավոտվա 10-ից երեկոյան 5-ը[29]։
Դիկիրխի Ռազմական պատմության ազգային թանգարանի[en] հավաքածուներում ներկայացվում են Արդենների օպերացիայի, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի այլ իրադարձությունները։ Բաց է ամեն օր առավոտվա 10-ից մինչև երեկոյան 6-ը[30]։
Տերմի[en]՝ ջրաշխարհ Լյուքսեմբուրգի արևմուտքում գտնվող Շտրասսենում քաղաքում։ Այստեղ առկա է օլիմպիական լողավազան, երկու մանկական լողավազան, ջրային բլուր և շոգեբաղնիք[31]։
Մերվեյի պարկ[en]՝ Բետտամբուրի մոտակայքում գտնվող զվարճանքի այգի, որտեղ առկա է երեխաների համար նախատեսված ատրակցիոններ, ներառյալ մինի-գազանանոց և հեքիաթային ներկայացումներ։ Աշխատում է ապրիլից մինչև հոկտեմբերի սկիզբը[32]։
Train 1900[en] թանգարանը տեղակայված է Պետանժ և Ֆոն դե Գրա կումունաների մեջտեղում՝ հարավարևմտյան Լյուքսեմբուրգում, աշխատում է մայիսի սկսզբից ամեն կիրակի մինչև սեպտեմբեր[33]։ Անցկացվում են շրջագայություններ նեղուղի երկաթուղով։
Ազգային լեռնային թանգարանը[en] Լյուքսեմբուրգի հարավ-արևմուտքում գտնող Ռյումելանժ կոմունայում, բաց է ապրիլ-սեպտեմբեր ամիսներին հինգշաբթիից կիրակի ժամը 2-ից մինչև երեկոյան 6-ը։ Այցելությունը տևում է մոտ մեկ ու կես ժամ, ներառյալ 20-րոպեանոց ուղևորություն խոր հանքի միջով՝ հին երկաթուղով[34]։
Թիթեռների այգին[en] Գրևենմախերում բաց է ամեն օր ապրիլ-սեպտեմբեր ամիսներին[35]։
Մինի երկաթուղի Լանկելցը[en], գտնվելով Լյուքսեմբուրգի հարավարևմտյան Էշ սյուր Ալզետտ կոմունայում, իրենից ներկայացնում է 1/3 ստանդարտ չափով պատրաստված երթուղ։ Աշխատում է կիրակի, ինչպես նաև հանգստյան օրերին մայիսից մինչև հոկտեմբերի կեսերը[36]։
Վասերբիլիգի ակվարիումը[en] գտնվում է Լյուքսեմբուրգի հարավարևելյան Վասերբիլիգ քաղաքում։ Բաց ե ամենօր Զատկից մինչև սեպտեմբերի վերջը, իսկ այլ սեզոններին աշխատում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Ունի տասնհինգ 300-ից մինչև 400 լիտր տարողությամբ ակվարիումներ, որոնք պարունակում են բոլոր հինգ մայրցամաքներից ձկան տեսակներ[37]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.