From Wikipedia, the free encyclopedia
Զարնեն (գերմ.՝ Sarnen), համայնք Շվեյցարիայում; Օբվալդեն կանտոնի մայրաքաղաքն է, հարուստ պատմություն ունեցող, ոչ մեծ բնակավայր[3]։ Գտնվում է Զարնեն գետի գետաբերանի մոտ, նույնանուն լճի (գերմ.՝ Sarnersee) հյուսիսային ափին, Լյուցեռն քաղաքից 20 կիլոմետր դեպի հարավ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զարնեն | |||||
շվեյց. գերմ.՝ Sarnen[1] | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Օբվալդեն | ||||
Մակերես | 70,01 կմ², 73,12 կմ² | ||||
ԲԾՄ | 471 մետր, 1309 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲10 514 մարդ (դեկտեմբերի 31, 2020) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 041 | ||||
Փոստային դասիչ | 6060 և 6061[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | OW | ||||
Պաշտոնական կայք | sarnen.ch(գերմ.) | ||||
| |||||
Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ Զարնեն քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Հայտնաբերվել են քարի և բրոնզի դարաշրջանների բնակավայրերի հետքեր։ Ժամանակի ընթացքում Զարնենը վեր է ածվել առևտրական կարևոր կենտրոնի։ Ներկայումս զբաղեցնում է 73,12 քառակուսի կիլոմետր տարածք, որի մոտավորապես 39.0%-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են, 50.7%-ը՝ անտառապատ տարածքներ։ Ընդ որում՝ 1980 թվականին հաջորդած տարիներին նկատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի կրճատման և անտառների ընդարձակման միտում։ Իսկ գետերն ու լճերն ընդհանուր առմամբ 111 հեկտար են զբաղեցնում[4][5]։
Վերջին տարիներին քաղաքը կայուն տնտեսական աճ է գրանցում և Լյուցեռնին մոտ գտնվելու շնորհիվ դարձել է բավականին գրավիչ։ Համայնքի բազմաթիվ բնակիչներ աշխատանքի են տեղավորվել Լյուցեռնում։ Իրենց հերթին՝ մի շարք ճանաչված ընկերություններ սկսել են գործունեություն ծավալել նաև Զարնենում։ Դրանց թվում են SIKA AG, Leister Technologies, Nahrin AG ընկերությունները։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Զարնենի բնակչության թվաքանակը եղել է 10.236:
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[6].
Տարին | Բնակչությունը |
---|---|
1945 | 5,723 |
1955 | 6,336 |
1965 | 6,686 |
1975 | 7,015 |
1985 | 7,956 |
1995 | 8,858 |
2000 | 9,218 |
2005 | 9,472 |
2006 | 9,512 |
2007 | 9,617 |
2008 | 9,798 |
Զարնենի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ սբ. Պողոս-Պետրոս ծխական եկեղեցին, Սեն Միշելը, Սեն Մարտինը, am Grund և Grundacher կրկնակ շենքն ու Hexenturm աշտարակը, կանտոնային ռատհաուսը (վարչական շենքը), Frauenkloster-ը, Լանդենբերգ ամրոցն ու Օբվալդեն կանտոնի արխիվի շենքը։ Զարնենի հին քաղաքամասն ամբողջությամբ, Ռամերսբերգ գյուղակն ու Կիրխհոֆենի տարածքը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.