From Wikipedia, the free encyclopedia
Եղջերաթաղանթ, աչքի առաջային հատվածում թափանցիկ թաղանթ, որը ծածկում է ծիածանաթաղանթը, բիբը։ Առաջային խցիկի և ոսպնյակի հետ միասին, եղջերաթաղանթը բեկում է լույսը, ինչը կազմում է աչքի ընդանուր օպտիկական ուժի երկու երրորդը[1][2]։ Մարդկանց մոտ, եղջերաթաղանթի բեկման ուժը կազմում է մոտ 43 դիօպտրիա[3]։ Եղջերաթաղանթը կարող է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվելվիրահատական միջամտությունների միջոցով, օրինակ՝ LASIK-ի միջոցով[4]։
Ենթակատեգորիա | fibrous tunic of eyeball, անհատական անատոմիական կառուցվածք | |
---|---|---|
Մասն է | մարդու աչք, աչք | |
Միանում է | sclera, tear film | |
Կազմված է | corneal epithelium, Bowman's membrane, corneal stroma, Descemet's membrane, corneal endothelium |
Չնայած եղջերաթաղանթը ապահովում է աչքի՝ լույսի կենտրոնացման ունակության մեծ մասը, նրա կենտրոնացումը ֆիքսֆած է։ Ակոմոդացիան (լույսի վերակենտրոնացումը, մոտ առարկաներ դիտելիս) իրականացվում է ապակենման մարմնի չափերի փոխությամբ։ Եղջերաթաղանթին վերաբերող բժշկական տերմինները սովորաբար սկվում են կերատ- նախածանցով, որը եկել է հունարեն κέρας՝ եղջյուր բառից։
Եղջերաթաղանթը ունի ոչ միելինապատ նյարդային վերջավորութուններ, որոնք զգայուն են հպան, ջերմաստիճանի և քիմիական նյութերի հանդեպ։ Այդ իսկ պատճառով եղջերաթաղանթի հետ շփումը առաջացնում է կոպը փակելու ոչ կամայական ռեֆլեքս։ Թափանցիկությունը առաջնահերթ հատկություններից է, այդ պատճառով առողջ եղջերաթաղանթում չկան և պետք չեն արյան անոթներ։ Փոխարենը՝ թթվածինը լուծվում է, անցնում է արցունք և եղջերաթաղանթի վրա տարածվելով այն առողջ է պահում[5]։ Նույն կերպ սննդանյութերը, դիֆուզիայի միջոցով տեղափոխվում են արցունքից դեպքի ներքին մակերես։ Սննդանյութերը՝ եղջերաթաղանթի նեյրոնների միջոցով, մատակարարվում են նաև նեյտրոֆիններով։ Մարդկանց եղջերաթաղանթի տրամագիծըը կազմում է 11․5 մմ, կենտրոնում հաստությունը՝ 0․5-0․6 մմ, իսկ ծայրամասում՝ 0․6-0․8 մմ։ Թափանցիկություն, անոթների բացակայություն, իմունաբանական առավելություն՝ հատկանիշներ, որոնք դարձնում են եղջերաթաղանթը յուրահատուկ։
Եղջերաթաղանթի ամենատարածված լուծվող սպիտակուցը ալբումինն է[6]։
Մարդու եղջերաթաղանթը սահմանում է սկլերային։ Ձկների և այլ ջրային ողնաշարավորների մոտ, եղջերաթաղանթը չունի դեր լույսը կենտրոնացնելու մեջ, քանի որ այն ունի նույն բեկման ցուցիչը, ինչ ջուրը[7]:
Մարդու եղջերաթաղանթը ունի հինգ շերտ (վեց, եթե հաշվի առնենք Դուայի շերտը)[8]։ Կատուների, շների, գայլերի և այլ մսակերների եղջերաթաղանթը ունի չորս շերտ[9]։ Առջնայինից դեպի հետին հետևյալ շերտերն են․
Եղջերաթաղանը մարդու ամենազգայուն հուսվածքն է։ Այն նյարդավորումը ստանում է եռորյակ նյարդից՝ 70-80 երկար թարթչային նյարդաթելերի միջոցով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ եղջերաթաղանթի ցավի ռեցեպտորները 300-600 անգամ ավելի շատ են, քան մաշկում, և 20-40 անգամ ավելի շատ, քան ատամի միջուկը[15]։ Սա դարձնում է վնասվածքները անտանելի ցավոտ[16]։
Թարթչային նյարդը անցնում են էնդոթելով և աչքից դուրս են գալիս եղջերաթաղանթի անցքերով, բացի տեսողական նյարդից[10]։ Նյարդերը անցնում են եղջերաթաղանթ երեք մակարդակով՝ սկլերալ, էպիսկլերալ և կոնյուկտիվալ։
Ենթաէպիթելիալ շերտի նյարդերը վերջանում են մակերեսային էպիթելյալ շերտում լոգարիթմական պարույրի տեսքով[17]։ Էպիթելում նյարդերի խտությունը նվազում է տարիքի հետ միասին, հատկապես 70-ից հետո[18]։
Օպտիկական հատվածի հիմնական գործառույթը ցանցաթաղանթի վրա շրջված պատկերի ստացումն է։ Աչքի օպտիկական համակարգը բաղկացած է ոչ թե երկու, այլ չորս մակերեսից՝ երկուսը եղջերաթաղանթի, մյուս երկուսը ոսպնյակի վրա։ Հեռու ճառագայթները՝ իրենց զուգահեռ բնույթի շնորհիվ միանում են ցանցաթաղանթում մի կետում։ Հեղուկը և ապակենման մարմինը ունեն 1.336-1.339 բեկման ցուցիչ, մինչդեռ եղջերաթաղանթը ունի 1.376 բեկման ցուցիչ[10]։ Եղջերաթաղանթը համարվում է դրական մենիսկուս ոսպնյակ[19]։ Որոշ կենդանիների մետ, օրինակ՝ թռչունների, եղջերաթաղանթը ունի նաև կենտրոնացում[20]։
Մահից կամ աչքի հեռացումից հետո եղջերաթաղանթը կլանում է հեղուկ, հաստանում է և դառնում է պղտոր։ Թափանցիկությունը հնարավոր է վերականգնել աչքը դնելով տաք, լավ օդափոխվող խցիկում, 31°C-ում, ինչը նպաստում է հեղուկի հեռացմանը։ Եղջերաթաղանթը հեղուկ է կլանում արցունքային շերտից և լիմբի փոքր անոթներից, սակայն պոմպը անմիջապես դուրս է մղում հեղուկը։ Էներգիայի դեֆիցիտի դեպքում պոմպի աշխատանքը կարող է դադարել, կամ դանդաղել այնքան, որ կոմպենսացում տեղի չունենա։ Սա հանգեցնում է այտուցի։ Հեռացված աչքը շաքարի և գլիկոգենի պաշարով, տաք խցիկում տեղադրելիս հնարավոր է այն պահպանել ամենաքիչը 24 ժամ[10]։
Էնդոթելը վերահսկում է պոմպի աշխատանքը, հետևաբար նրա վնասումը կարող է հանգեցնել այտուցի և պղտորության։ Երբ եղջերաթաղանթը վնասվում է, օրինակ վիրուսային ինֆեկցիայի արդյունքում, վերականգնող կոլագենը այլևս կանոնավոր դասավորված չի լինում և հանգեցնում է պղտոր բծի՝ լեյկոմայի։
Եղջերաթաղանթի ամենահաճախ հանդիպող խանգարումներն են․
Աչքի ռեֆրակտիվ տարբեր վիրահատություններ փոխում են եղջերաթաղանթի ձևը, որպեսզի նվազեցնեն շտկող ոսպնյակների կարիքը և բաներլավեն աչքի ռեֆրակցիան։ Այսօր օգտագործվող շատ տեխնիկաներում, եղջերաթաղանթի ձևափոխումը իրականացվում է էքսիմեր լազերի միջոցով։
Այժմ սեղծվում են նաև արհեստական եղջերաթաղանթներ (կերատոպրոթեզներ)։ Դրանք հիմնականում պլաստիկ ներդիրներներ են, որոնք բաղկացած են բիոօրգանական սինթետիկ նյութերից և խթանում են հյուսվածքի աճը։ Այլ միջոցներից են մագնիսկան դեֆորմացվող թաղանթները[22] և մարդու ցանցաթաղանթի տրանսկրանիալ մագնիսական խթանումը[23], որոնք դեռևս գտնվում են հետազոտման վաղ փուլերում։
Օրթոկերատոլոգիան մեթոդ է, որի ժամանակ օգտագործվում է կոշտ կամ կարծր գազաթափանց կոնտակտային ոսպնյակներ, եղջերաթաղանթի ձևը ժամանակավոր փոխելու համար։
2009 թվականին Պիտսբուրգի բժշկական համալսարանի հետազոտողները ցույց տվեցին, որ մարդուց վերցրած ցողունային բջիջները կարող են վերականգնել մկների վնասված եղջերաթաղանթի թափանցիկությունը, առանց օրգանիզմի կողմից մերժում հրահրելու[24]։ Վեջերս ի հայտ եկած հյուսվածքների վերականգնողական տեխնոլոգիաների շնորհիվ մեկ դիակի եղջերաթաղանթը կարող է օգտագործվել մեկից ավել հիվանդի աչքում[25][26]։
Աչքի թերապևտիկ միջոցներից ամենաշատը օգտագործվում են տեղային ճանապարհով միջոցները։ Եղջերաթաղանթը դեղերի տարածման հիմնական խոչընդոտներից մեկն է, իր բարձր անթափանցության շնորհիվ։ Իր անընդհատ արցունքով մատակարարվելու հատկության շնորհիվ դեղերը վատ են պահվում աչքի մակերեսին։ Սա հանգեցնում է դեղերի ցածր կենսամատչելիության՝ տեղային եղանակով ներմուման դեպքում (ավելի քիչ քան 5%)։ Դեղերի աչքի մակերեսին վատ մնալու խնդիրը կարող է բարելավվել մուկոադհեզիվ պոլիմերների օգտագործմամբ[27][28]։
Եթե եղջերաթաղանթի սրոմայում զարգանում է տեսանելի պղտորություն, անկանոնություն կամ այտուց, հնարավոր է իրականացնել եղջերաթաղանթի փոխպատվաստում մահացածից։ Քանի որ եղջերաթաղանթը չունի արյան անոթներ, նոր եղջերաթաղանթի մերժման խնդրները քիչ են։
Երբ եղջերաթաղանթը կարիք ունի փոխպատվաստման, ամենալավ ընթացակարգը եղջերաթաղանթի հեռացումն է, կանխարգելելով ջրի կլանումը եղջերաթաղանթ[10]։
Աշխարհում եղջերաթաղանթի դոնորների պակասություն, սահմանափակելով եղջերաթաղանթի փոխպատվաստումը ամբողջ աշխարհում։ 2016 թվականին իրականացված հետազոտությունում պարզվել է, որ տեսողական խնդիր ունեցող և եղջերաթաղանթի փոխպատվաստման կարիք ունեցող 12․7 միլիոն անձանցից ամեն 70-րդին է բաժին ընկնում եղջերաթաղանթ[29]։ Շատ երկրներ ունեն եղջերաթաղանթի փոխպատվաստման երկար սպասման ցուցակներ, դոնորների պակասի պատճառով[30][31]։ Միայն մի քանի երկրներ ունեն բավարար չափով եղջերաթաղանթի նվիրաբերումներ։ Այդ երկրներից են ԱՄՆ, Իտալիա և Շրի Լանկա[29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.