From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Սայմոն (անգլ.՝ David Simon; փետրվարի 9, 1960[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, սցենարիստ և պրոդյուսեր[5]։
Դևիդ Սայմոն անգլ.՝ David Simon | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1960[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Bethesda-Chevy Chase High School? և Մերիլենդի համալսարան |
Երկեր | The Wire? |
Մասնագիտություն | լրագրող, սցենարիստ, վիպասան, դերասան, կինոպրոդյուսեր, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատավայր | The Baltimore Sun? |
Ամուսին | Laura Lippman? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | davidsimon.com |
David Simon Վիքիպահեստում |
Դևիդ Սայմոնի լրագրողական գործունեությունը սկսվել է դպրոցական թերթում հրապարակած մի հոդվածից։ 1983 թվականին քոլեջն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել «The Baltimore Sun» թերթում, որտեղ աշխատել է տասներկու տարի։ Սայմոնը թերթում գրել է կրիմինալական թեմայով[6][7][8][9]։
1991 թվականին լույս է տեսել նրա «Homicide: A Year on the Killing Streets» վավերագրական գիրքը, որտեղ պատմվում է ոստիկանության սպանություններ հետաքննող բաժնի ոստիկանների մասին։ Այս գրքի հիման վրա նկարահանվել է «Շաոլինային բաժին» հեռուստասերիալը, որտեղ Սայմոնը սկզբում սցենարիստ է եղել, այնուհետև՝ նաև պրոդյուսեր։
1995 թվականին Սայմոնը դադարել է աշխատել թերթում՝ կենտրոնանալով սերիալի վրա։ 2002-2008 թվականներին թողարկվել է Սայմոնի «Գաղտնալսում» սերիալը, որը շատ ԶԼՄ-ներ համարել են «երբևէ նկարահանված լավագույն հեռուստասերիալը»։
Սայմոնը ամուսնացել է գրող Լորե Լիպմանի հետ, որը Բալթիմորից էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.