From Wikipedia, the free encyclopedia
Դոմինիկյան որոր[1] (լատին․՝ Larus dominicanus)[2] որորների ընտանիքի թռչուն[3]։
Դոմինիկյան որոր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Larus dominicanus
Lichtenstein, 1823
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Դոմինիկյան որորի մարմնի երկարությունը 58 սմ է, թևերի բացվածքը՝ 125 սմ[4]։ Գլխի, վզի և փորի ներքևի մասի փետուրները[5], ինչպես նաև պոչի ծայրը սպիտակ է, թևերի վերին մասը և մեջքը՝ սև[6]։ Կտուցը դեղին է, իսկ կտուցի ներքևի մասը կարմիր է[7]։ Թաթերի գույնը տատանվում է դեղինից մինչև ձիթապտղի կանաչ[8]։
Դոմինիկյան որորի տարածվածության արեալն ընդգրկում է Հարավային Ամերիկայի ափերից մինչև Հարավային Աֆրիկա, Նոր Զելանդիա և Հարավային օվկիանոսի գոտում գտնվող ենթարկտիկական կղզիներում[9]։ Բացի այդ, Դոմինիկյան որորը որորի միակ տեսակն է[10], որը բույն է տեղադրում Անտարկտիկայի թերակղզում[11]։ Նոյեմբերին կամ դեկտեմբերին որորը բնում դնում է 2 կամ 3 ձու։ Բույնը կառուցված է բույսերի մասերից, ոսկորներից և խխունջներից։ Ձագերը 4 շաբաթ հետո կարողանում են արդեն թռչել և 2-4 շաբաթ անց դառնում են անկախ[12]։
Դոմինիկյան որորները հիմնականում սնվում են խխունջներով և այլ թռչունների գաղութների մնացորդներով[13]։
Արգենտինական Վալդես թերակղզում դոմինիկյան որորները սնվում էին նաև կետերով։ Սկզբում նրանք նստում էին կետի վրա և ուտում մակաբույծներն ու մաշկից պոկված կտորներով։ Ինչ-որ պահի դրությամբ, Դոմինիկյան որորները սկսեցին սնվել ոչ միայն կետից պոկված մաշկի կտորներով, այլ նաև մսի առողջ կտորներով[14]։ Այսպիսով, որորները իսկական պատուհաս են դարձել կետերի համար[15]։ Հիմնականում որորները կենտրոնանում և հարձակվում են էգ կետի նրա ձագերի վրա, որոնք ավելի խոցելի են[16]։
Բնության պահպանության միջազգային միությունը այս տեսակը ընդգրկել է Հատուկ պահպանության մեջ՝ որպես քիչ մտահոգող տեսակ[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.