From Wikipedia, the free encyclopedia
Դոմինիկայի թանգարան (անգլ.՝ The Dominica Museum), Կարիբյան ավազանի Դոմինիկա կղզային պետության ազգային թանգարանը։ Այն գտնվում է երկրի մայրաքաղաք Ռոզոյում՝ Հին շուկայի դիմացի առափին, որը գաղութատիրական ժամանակներում ստրուկների առևտրի կենտրոն էր[1]։ 1810 թվականին կառուցված շենքը նախկինում ծառայել է որպես շուկա և փոստային բաժանմունք[2][3][4]։
Դոմինիկայի թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Դոմինիկա |
Ղեկավարության նստավայր | Ռոզո, Դոմինիկա |
Դոմինիկայի հայտնի պատմաբան Լենոքս Հոնիչըրչը պատասխանատու էր թանգարանի մեծ մասի համար[4]։ Թանգարանը պարունակում է իրեր, որոնք առնչվում են Դոմինիկայի մշակութային և սոցիալական պատմությանը, ինչպես նաև երկրաբանությանն ու հնագիտությանը[5]։
Թանգարանի հավաքածուն ներառում է նախկին կառավարիչների հին լուսանկարներ և դիմանկարներ, գաղութային կահույք, ներառյալ աթոռ, հին պահարան և բարոմետր, թռչունների և ձկների նմուշներ և գաղութային գյուղատնտեսության իրեր։ Այստեղ ներկայացված են բնիկ ժողովուրդների մշակույթի առարկաներ, այդ թվում՝ կարիբների փոքր փորովի պուի պուի (pwi pwi) մակույկը, կարիբների խրճիթի և արավակների կերամիկական իրերի ու գործիքների պատճեններ[3][6][7]։
Հավաքածուն պարունակում է մի քանի քարե կացիններ, որոնց մի մասի երկարությունը հասնում է 9 մատնաչափի[8]։
Թանգարանում ցուցադրվում են կղզու հրաբխագիտությանը վերաբերող ցուցանմուշներ։ Վաղաբնակներին վերաբերող իրերը ներառում են թիեր, տնային գործիքներ, փայտե արձանիկներ և հին երաժշտական գործիքներ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.