աղեստամոքսային տրակտի հիվանդություն From Wikipedia, the free encyclopedia
Դիվերտիկուլոզ, վիճակ, որի ժամանակ աղիքի պատում առաջանում են բազմաթիվ արտափքումներ (դիվերտիկուլներ), որոնք բորբոքված չեն։ Դիվերտիկուլներն աղու լորձաթաղանթի և ենթալորձաթաղանթի արտափքումներն են աղու մկանային շերտի թույլ դիմադրության տեղերում[1]։ Դրանք հիվանդների մոտ հիմնականում չեն առաջացնում ախտանիշներ[2]։ Դիվերտիկուլային հիվանդությունն առաջանում է, երբ դիվերտիկուլները բորբոքվում են։ Այդ ժամանակ այդ վիճակն անվանում ենք դիվերտիկուլոզ[3]։
Ենթակատեգորիա | աղիքային հիվանդություն, դիվերտիկուլ | |
---|---|---|
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Դիվերտիկուլները հիմնականում առաջանում են սիգմայաձև հաստ աղիքում, որտեղ կա բարձր ճնշում։ Հաստ աղիքի ձախ մասն ավելի հաճախ է ախտահարվում Միացյալ Նահանգներում, մինչդեռ աջ մասն ավելի հաճախ ախտահարվում է Ասիայի երկրներում։ Ախտորոշումն իրականացվում է կոլոնոսկոպիայի և համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով[4]։ Դիվերտիկուլները տարածված չեն մինչև 40 տարեկանըը, բայց դրանից հետո նրանց տարածվածությունը աճում է[5]։ Հաճախականությունը ցածր է Աֆրիկայում[4], և դրա պատճառը բջջանյութով հարուստ մթերքի օգտագործումն է՝ ի տարբերություն շատ արևմտյան երկրների[6]։
Դիվերտիկուլոզ ունեցող շատ մարդիկ գանգատվում են հետևյալ աշտանշաններից՝ փքվածության զգացում, անկանոն կղազատում։ Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյոք այդ գանգատները բնորոշ են ամբողջությամբ դիվերտիկուլոզին, թե համակցված են գրգրված աղու համախտանիշի հետ[7]։
Դիվերտիկուլային հիվանդությունը կարող է բարձրացնել հաստ աղու քաղցկեղի առաջացման ռիսկը[8]։
Դիվերտիկուլային հիվանդությունը կարող է ուղեկցվել անցավ ռեկտալ արյունահոսության առաջացմամբ (վառ կարմիր գույնի արյան առկայություն)։ Դիվերտիկուլային հիվանդությունը ստամոքսաղիքային արյունահոսությունների ամենահաճախ հանդիպող պատճառներից է[9]։ Դեպքերի 80%-ի ժամանակ այս արյունահոսություններն անվտանգ են և չեն պահանջում հստակ բուժական միջամտություն[10]։
Դիվերտիկուլների ինֆեկցումը բերում է դիվերտիկուլիտի առաջացման։ 2013 թվականի հետազոտությունները պարզել են, որ դա պատահում է դեպքերի 4%-ի ժամանակ[11]։ Սա հակասում է այն մտքին, որ դիվերտիկուլներ ունեցող մարկանց 10-25% դեպքերում առաջանում է դիվերտիկուլիտ։ Աղիքում առկա դիվերտիկուլները հաճախ կարող են արյունահոսել, թափածակվել, բերել աղիքային անանցանելիության առաջացման, կարող են առաջացնել նաև պերիտոնիտ, աբսցես, հետորովայնամզային ֆիբրոզ,, սեպսիս, և խուղակներ։ Հազվադեպ կարող է բերել էնտերոլիտների (կղանքային քարեր) առաջացման։ Դիվերտիկուլներում կղանքի կուտակումը կարող է բերել ինֆեկցման։
Դիվերտիկուլիտի կլինիկական պատկերը ներառում է որովայնային ցավ, ցավոտություն որովայնի ձախ ստորին քառորդում, սրտխառնոց, փսխում, փորկապություն կամ լուծ, տենդ կամ լեյկոցիտոզ[12]։ Հիվանդների մեծ մասը տեղյակ չի լինում, որ իր մոտ առկա է դիվերտիկուլոզ։ Երբ հիվանդների մոտ սկսվում են գանգատները, այդ ժամանակ շատ կարևոր է դիմել խորհրդատվության, որ բացառեն քաղցկեղը կամ այլ վտանգավոր խնդիրները[13][14][15][16];
Հատվածային կոլիտը դիվերտիկուլոզի հետ ասոցացված վիճակ է, որի ժամանակ առաջանում է բորբոքային պրոցես դիվերտիկուլների միջև ընկած տարածքում։ Այն կարող է բերել որովայնային ցավի, ռեկտալ արյունահոսության և քրոնիկական փորլուծության առաջացման։
Ամերիկայի Առողջության ազգային ինստիտուտը նշում է, որ թեև բջջանյութի քիչ քանակը կարող է բերել դիվերտիկուլոզի առաջացման, բայց դա դեռ ապացուցված չէ[17]։
Գենետիկ գործոնները նույնպես նպաստում են դիվերտիկուլոզի ռիսկի մեծացմանը, ինչը բացատրվել է երկվորյակների օրինակով[1]։ Դիվերտիկուլոզի ժառանգման հավանականությունը 40% է[1]։
Մեկ այլ տեսության համաձայն՝ աղիքի պատում գլիալ բջիջների դեգեներացիան կարող է բերել աղիքի շարժունակության նվազման, որն էլ իր հերթին բերում է ճնշման մեծացմանը ու դիվերտիկուլների առաջացմանը[1]։
Դիվերտիկուլների առաջացման հստակ մեխանիզմը պարզաբանված չէ[1]։ Բազմաթիվ տեսություններ են քննարկվել, օրինակ՝ սննդակարգը, միկրոբիոմի փոփոխությունը, բորբոքումը։ Դիվերտիկուլները առաջանում են աղիքի պատի թույլ հատվածներում, որտեղ բարձրանում է ճնշումը[1]։ Աղիքի պատի ամրությունը նվազում է տարիքին զուգընթաց[1]։
Դիվերտիկուլոզը սահմանվում է աղիքի պատում բազմաթիվ արտափքումների առաջացմանը[22]։ Այն մարդիկ, որոնք չունեն գանգատներ, նրանց մոտ դիվերտիկուլները հայտնաբերվում են պատահական հետազոտության արդյունքում։
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հիվանդի անամնեզին, և շատ կարևոր է այլ պաթոլոգիաներից տարբերակիչ ախտորոշման իրականացումը (օրինակ՝ կոլոռեկտալ քաղցկեղ)։
Կարևոր է նշել, որ և՛ բարիումային հոգնան, և՛ կոլոնոսկոպիան հակացուցված են դիվերտիկուլիտի սուր դրվագների ժամանակ, քանի որ բարիումը կարող է դուրս գալ որովայնի խոռոչ, իսկ կոլոնոսկոպիան կարող է առաջացնել աղիների պատի պերֆորացիա:
Դիվերտիկուլոզով շատ մարդիկ ունեն նվազ ախտանիշներ և չի պահանջում որևէ հատուկ բուժում: Պետք է խուսափել հաստ աղիքի խթանիչներից: Խորհուրդ չի տրվում բուժում, ինչպես հաստ աղիքի որոշ մաքրող միջոցներ, որոնք առաջացնում են կոշտ կղանք, փորկապություն և լարվածություն:
Բջջանյութով հարուստ սննդակարգը նպատակահարմար է փորկապությունը կանխելու համար: Ապացուցված է, որ ցորենի թեփը նվազեցնում է հաստ աղիքի ճնշումը։
ԱՄՆ-ի շաքարային դիաբետի և մարսողության ու երիկամների հիվանդությունների ազգային ինստիտուտը (NIDDK) ասում է, որ այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ընկույզը, արևածաղկի, դդմի, չամանի և քունջութի սերմերը համարվում են խնդրահարույց սննդամթերքներ այս հիվանդությունն ունեցող մարդկանց համար, սակայն այս վարկածն ապացուցողական հիմքեր չունի[23][24][25][26]։
Մեկ այլ վարկած պնդում է, որ ընկույզը և պոպկորնը բացասաբար չեն անդրադառնում այս հիվանդների մոտ[27][28]։
Բարդացած դիվերտիկուլոզը պահանջում է բարդությունների բուժում: Այս բարդությունները հաճախ խմբավորվում են դիվերտիկուլիտի մեկ ախտորոշման ներքո և պահանջում են վարակի, արյունահոսության և պերֆորացիայի առաջացման դեմ հատուկ բժշկական օգնություն, որը կարող է ներառել ինտենսիվ հակաբիոտիկ բուժումը, ներերակային հեղուկների օգտագործումը և վիրահատությունը: Բարդություններն ավելի հաճախ հանդիպում են այն հիվանդների մոտ, որոնք ընդունում են ասպիրին: Քանի որ դիվերտիկուլոզը առավել հաճախ հանդիպում է տարեց բնակչության մոտ, հետևաբար նման բարդությունները լուրջ խնդիր են ներկայացնում։
Հիվանդության հաճախականությունը աճում է տարիքի աճին զուգընթաց։ Այս հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է Ավստրալիայում, Կանադայում, և ավելի քիչ տարածված է Ասիայում և Աֆրիկայում[5][29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.