From Wikipedia, the free encyclopedia
Դեմոսթենես[1] (մ. թ. ա. 384, Upper Paiania - հոկտեմբերի 12, մ. թ. ա. 322, Պորոս (կղզի), Poros Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան), Աթենքի և Հին Հունաստանի նշանավոր հռետոր, աթենական պետական գործիչ։ Հետևողականորեն հանդես էր գալիս Հունաստանի քաղաք-պետությունների նկատմամբ հզորացող Մակեդոնիայի գերիշխանության հաստատման դեմ։ Իր մի շարք ճառերում քննադատել է Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II նվաճողական քաղաքականությունը, դատափետել Աթենքի ներսում մակեդոնամետ հոսանքի գործիչներին, նպաստել Մակեդոնիայի դեմ հունական քաղաքների համախմբմանը և միասնական ճակատով հանդես գալուն։
Դեմոսթենես հին հունարեն՝ Δημοσθένης | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 384 |
Ծննդավայր | Upper Paiania |
Մահացել է | հոկտեմբերի 12, մ. թ. ա. 322 |
Մահվան վայր | Պորոս (կղզի), Poros Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, հռետոր և գրող |
Ծնողներ | մայր՝ Kleobule? |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Demosthenes Վիքիպահեստում |
Մ.թ.ա 338 թ. մակեդոնական զորքերը ջախջախում են Աթենքի և նրա դաշնակիցների մասնական ուժերը Քերոնեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, ինչի հետևանքով Հունաստանն անցնում է Մակեդոնիայի փաստացի գերիշխանության տակ։ Փիլիպոսի որդին Ալեքսանդր Մակեդոնացին իր ուշադրությունը կենտրոնացնում է Աքեմենյան Պարսկաստանի նվաճման վրա, ինչը թույլ է տալիս Դեմոսթենեսին մնալ Աթենքում և շարունակել իր հակամակեդոնական գործունեությունը։
Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Աթենքը նորից ընդվզում է, սակայն մ.թ.ա. 322 թ. Կրանոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հակամակեդոնական կոալիցիայի զորքերը ջավջախվում են մակեդոնական զորավար Անտիպատրոսի կողմից, որը պահանջում է Աթենքից իրեն փոխանցել դիմադրության առաջնորդներին, այդ թվում նաև Դեմոսթենեսին։ Հռետորը սկզբում փախնում է քաղաքից, բայց տեսնելով Անտիպատրոսի կողմից իրեն հետապնդման համար ուղարկված մարդկանց ինքնասպան է լինում։
Դեմոսթենեսի անվան տակ մեզ է հասել 61 քաղաքական և դատական ճառ, որոնցից առավել նշանավորներն են՝ Երեք օլիմփոսյան ճառերը, Փիլիպոս արքայի դեմ ուղղված երեք ճառերը, «Պսակի մասին» ճառը։ Ճառերը արտահայտիչ են, գրված են պարզ լեզվով, ձևը ենթարկվում է բովանդակությանը, փաստարկները տրամաբանված են, զգացմունքները հուժկու։ Կիկերոնն ու Քվինտիլիանոսը ճանաչում էին նրան որպես առաջին և մեծագույն հույն հռետոր։ Դեմոսթենեսի ճառերը մեծ ժողովրդականություն էին վայելում Բյուզանդիայում, Վերածննդի դարաշրջանում և Նոր ժամանակների Եվրոպայում, դրանց ոճը նմանակում էին Բոսյուեն, Ֆենելոնը, Մոնտեսքյոն և Միրաբոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.