Դարչնաթթու, օրգանական չհագեցած, միահիմն թթու։ Հանդես է գալիս ցիս- և տրանսիզոմեր ձևերով։ Տրանսիզոմերը կայուն, սառը ջրում քիչ լուծվող, անգույն կամ դեղնավուն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 133°С, եռմանը՝ 300°С։ Ուլտրամանուշա–կագույն ճառագայթների ազդեցությամբ անցնում է ցիս- ձևի, որն անկայուն է և գոյություն ունի հեշտությամբ իրար փոխարկվող երեք պոլիմորֆ ձևևրով՝ ալոդարչնաթթու(հալման ջերմաստիճանը՝ 68°С) և երկու իզոդարչնաթթու(հալման ջերմաստիճանը համապատասխանաբար՝ 58°С և 42°С)։ Դարչնաթթուն պարունակվում է եթերային յուղերում և խեժերում, պերուական և տոլուական բալասաններում։ Սինթետիկ եղանակով ստանում են, օրինակ, Պերկինի ռեակցիայով։ Դարչնաթթուն և նրա էսթերները կիրառվում են օծանելիքի արտադրության և դեղագործության մեջ։

Արագ փաստեր Դարչնաթթու, Քիմիական բանաձև ...
Դարչնաթթու
Thumb
Քիմիական բանաձևC₉H₈O₂
Մոլային զանգված2,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,2475 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան134 °C և 135 °C[2] °C
Եռման ջերմաստիճան300 °C °C
Այրման ջերմաստիճան160 °C
Քիմիական հատկություններ
pKa4,44[3]
Դասակարգում
CAS համար140-10-3
PubChem444539
EINECS համար205-398-1
SMILESC1=CC=C(C=C1)C=CC(=O)O
ЕС205-398-1
ChEBI392447
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.