From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Էլսբերգ (անգլ.՝ Daniel Ellsberg, ապրիլի 7, 1931[1][2][3], Չիկագո, Իլինոյս - հունիսի 16, 2023[4], Kensington, Կալիֆոռնիա), ամերիկացի ռազմական վերլուծաբան և «RAND» կորպորացիայի աշխատակից, որը 1971 թվականին մամուլին է փոխանցել «Ամերիկա-վիետնամական հարաբերություններ․ 1945-1967 թվականների հետազոտություն» գաղտնի ժողովածուն, որը հետագայում հայտնի է եղել որպես «Պենտագոնի փաստաթղթեր»։ Դրանում պարունակվող տեղեկատվությունը բացահայտել է ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարության համար տհաճ տեղեկություններ Վիետնամի պատերազմի և դրա նախապատմության մասին։
Դանիել Էլսբերգ անգլ.՝ Daniel Ellsberg | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1931[1][2][3] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս |
Մահացել է | հունիսի 16, 2023[4] (92 տարեկան) |
Մահվան վայր | Kensington, Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Cranbrook Educational Community?, Հարվարդի քոլեջ և Cranbrook Schools? |
Մասնագիտություն | սպա, տնտեսագետ, գրող, հակապատերազմային ակտիվիստ, իրազեկիչ, intelligence analyst, քաղաքական ակտիվիստ, career soldier և հրապարակախոս |
Աշխատավայր | ՌԱՆԴ ընկերություն |
Ամուսին | Patricia Marx Ellsberg? և Carol Cummings? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Robert Ellsberg?, Mary Ellsberg? և Michael Ellsberg? |
Կայք | ellsberg.net |
Daniel Ellsberg Վիքիպահեստում |
Ծնվել է Չիկագոյում, հրեական ընտանիքում։ Նրա ծնվելուց առաջ ծնողները դարձել են քրիստոնեական գիտության հետևորդներ։ Մանուկ հասակում դաշնամուր նվագելու տաղանդ է ցուցաբերել։ Դանիելի մայրը՝ Ադել Էլսբերգը, ամեն կերպ խրախուսել է որդու երաժշտական զարգացումը, բայց տղան դադարել է նվագել այն բանից հետո, երբ մայրը մահացել է ավտովթարից, որը տեղի է ունեցել 1946 թվականին՝ ղեկին քնած Դանիելի հոր մեղքով[9]։
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Դանիել Էլսբերգը կրթաթոշակ է շահել Հարվարդի համալսարանում։ Նա ավարտել է այն 1952 թվականին գերազանցությամբ՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Վուդրո Վիլսոնի անվան կրթաթոշակով մեկ տարի շարունակ ուսումը շարունակել է Քեմբրիջի համալսարանում։
1954 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել ծովային հետևակում։ 1957 թվականին զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով[10]։
1959 թվականին աշխատանքի է անցել «RAND» կորպորացիայում, որտեղ զբաղվել է միջուկային ռազմավարության հարցերով։ 1961 թվականին առաջինը նկարագրել է երկիմաստության էֆեկտը («Էլսբերգի պարադոքս»)։ 1962 թվականին որոշումների կայացման տեսության հետ կապված իր թեզի համար Հարվարդի համալսարանում արժանացել է փիլիսոփայության դոկտորի աստիճանի։
1964 թվականին Էլսբերգին ուղարկել են Հարավային Վիետնամ։ Այնտեղ նա զբաղեցրել է Սայգոնում ԱՄՆ դեսպանատան կապի ավագ սպայի պաշտոնը։ Էլսբերգը Վիետնամում անցկացրել է երկու տարի։
ԱՄՆ վերադառնալուց հետո Դանիել Էլսբերգը շարունակել է աշխատել «RAND’е»-ում։ 1967-1968 թվականներին նա մասնակցել է «Ամերիկա-վիետնամական հարաբերություններ․ 1945-1967 թվականների հետազոտության» վրա, որը պատվիրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ ՄաքՆամարան։ Հետազոտության վրա աշխատելու ընթացքում Էլսբերգի վերաբերմունքը Վիետնամի պատերազմին կտրուկ քննադատական է դարձել։ 1969 թվականից սկսել է մասնակցել հակապատերազմական հանրահավաքներին։ Միևնույն ժամանակ նա սկսել է պատճենել գաղտնի զեկույցը, ընդհանուր առմամբ հասցրել է պատճենել մոտ 7000 էջ[11]։ Էլսբերգը սկսել է փորձել զեկույցի պատճենները փոխանցել հակապատերազմական տրամադրված կոնգրեսականներին ու սենատորներին։ Երբ դա չի հաջողվել, նա դրանք հանձնել է «Նյու Յորք Թայմս» թերթին, որտեղ դրանք տպագրվել էին 1971 թվականի հունիսի 13-ին[12]։
Դանիել Էլսբերգը ձերբակալվել է և դատի է տրվել։ Նրան սպառնում էր մինչև 115 տարվա ազատազրկում, սակայն ապացույցների հավաքման մեթոդները, որոնք ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքները (հեռախոսի գաղտնալսում, ապօրինի խուզարկություններ և այլն), հրահրել են հանրային աջակցության լայն շարժում։ Դանիել Էլսբերգն արդարացվել է։
Դատավարությունը դադարեցնելուց և «RAND»-ից հեռացնելուց հետո Դանիել Էլսբերգը դասախոսություններ է կարդացել։ 2002 թվականին թողարկել է «A Memoir of Vietnam and the Pentagon Papers» հուշագրությունը[13]։ Իրաքյան պատերազմի սկսվելուց հետո Էլսբերգը կրկին սկսել է զբաղվել հակապատերազմական գործունեությամբ և նույնիսկ ձերբակալվել հանրահավաքներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել Ջորջ Բուշի ռանչոյից ոչ հեռու[14]։ 2009 թվականին Էլսբերգի կյանքի մասին նկարահանվել է «Ամերիկայի ամենավտանգավոր մարդը. Դանիել Էլսբերգը և Պենտագոնի փաստաթղթերը» վավերագրական ֆիլմը, որն առաջադրվել է «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում[15]։
Դանիել Էլսբերգն ակտիվորեն հանդես է եկել Ջուլիան Ասանժի և «ՎիքիԼիքս» կայքի գործունեության օգտին[16][17]։
Գաղտնի հավաքածուն («Պենտագոնի թղթերը») ամբողջությամբ գաղտնազերծվել է արտահոսքից 40 տարի անց՝ 2011 թվականին[18][19]։
2017 թվականին թողարկվել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսյե» գեղարվեստական ֆիլմը, որը պատմել է «The New York Times»-ի և «The Washington Post»-ի լրագրողների աշխատանքի մասին այն օրերին, երբ նրանք հրապարակել են Պենտագոնի փաստաթղթերից ստացված նյութերի մի մասը, և երբ Դանիել Էլսբերգը դոսյեն փոխանցել է «RAND»-ի իր նախկին գործընկերոջը՝ «The Washington Post»-ի թղթակցին։
Մահացել է 2023 թվականի հունիսի 16-ին Կալիֆոռնիայի Քենսինգթոն քաղաքում գտնվող իր տանը[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.