From Wikipedia, the free encyclopedia
Գոմերա (իսպ.՝ La Gomera), կղզի Ատլանտյան օվկիանոսում։ Կանարյան կղզիներից մեկն է[2]։ Վարչականորեն մտնում է Իսպանիայի Տեներիֆե պրովինցիայի կազմի մեջ։ Տարածքը 369,71 կմ² է, կղզում ապրում է 23076 մարդ (2011)։ Ունի տեղական ինքնավարություն։ Ամենամեծ քաղաքը Սան-Սեբաստիան-դե-լա Գոմերան է (9055 մարդ)։
Գոմերա | |
---|---|
Տեսակ | հրաբխային կղզի |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածքային միավոր | Սանտա Կրուս դե Տեներիֆե |
Վայր | Ատլանտյան օվկիանոս |
Մասն է | Canary Islands? |
Մակերես | 370 կմ² |
Բնակչություն | 21 153 մարդ |
Կանարյան կղզիներից միակն է, որտեղ չկան հրաբխային հետքեր։ Գոմերայի ամենաբարձր կետը 1488 մետր է։ Կղզին հայտարարվել է ազգային պարկ, պահպանվում է նրա յուրահատուկ բուսականությունը։ Կղզու հարավային կողմը չորային է, իսկ հյուսիսում անձրևոտ է, որը նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։
Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Օրական ջերմաստիճան | 21 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 27 | 29 | 28 | 26 | 24 | 22 |
Գիշերային ջերմաստիճան | 15 | 15 | 15 | 16 | 17 | 18 | 20 | 21 | 20 | 19 | 18 | 16 |
Ցերեկ | 6 | 6 | 7 | 8 | 9 | 9 | 9 | 9 | 8 | 7 | 6 | 5 |
Ամսվա անձրևոտ օրեր | 6 | 4 | 3 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 5 | 6 | 7 |
Ջրի ջերմաստիճան | 19 | 18 | 18 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 23 | 21 | 20 |
Ինչպես և մյուս կղզիների կղզեխումբը մինչև 15-րդ դարը Հոմերա կղզում նույնպես իսպանացիներ էին ապրում։ Այնուհետև նրանք ճանաչեցին իրենց սենյորությունը (իշխանին պատկանող երկրամաս)։
Զարգացած է գյուղատնտեսությունը, մշակում են բանան, պատրաստում են արմավենու մեղր և թունդ ալկոհոլային խմիչքներ։ Բնակչության մեծ մասը աշխատում է Տեներիֆե կղզում։ Գնալով մեծ նշանակություն է ունենում զբոսաշրջությունը, չնայած որ այցելուների 75%-ը ընդամենը մեկ օր է անցկացնում կղզում։
20-րդ դարում կղզում կառուցվել է օդանավակայան և ավտոճանապարհային ցանց, որոնք փոխադրման հիմնական միջոցներն են։ Օգտագործվում են նաև լաստանավեր՝ ապրանքներ տեղափոխելու համար։
Գարախոնա ազգային պարկի հետ միասին գլխավոր քաղաքում առանձնանում են մի քանի հուշարձաններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.